Առաջին անգամ չէ, որ Քերոբյան Վահանը հանդես է գալիս նմանօրինակ հայտարարությամբ, բայց երևի թե առաջին անգամ է, որ խոստովանում է այն գլխավոր խնդիրը, որը հանգեցրել է նման անհավասարակշիռ վիճակի աշխատաշուկայում, եթե, հարկե, Վահանի հնչեցրած թվերը «մատից ծծած» չեն. միակ աշխատանքը, որ այսօր Հայաստանը սեփական քաղաքացուն առաջարկում է մեծ ծավալով, բանվորությունն է, իսկ բուհավարտներին կամ միջին մասնագիտական կրթություն ստացածներին՝ ոչինչ այն էլ մի դեպքում, երբ իշխանությունները շարունակաբար հայտարարում են, թե իբր իրենք ձգտում են գիտելիքահեն տնտեսություն ունենալ, իսկ Հայաստանում անցկացվող ամեն մի փառատոն բանեցնում են սեփական փիառի համար:
Մյուս կողմից՝ եթե իսկապես կան տասնյակ հազարավոր աշխատատեղեր, բայց այդ աշխատատեղերն իրենց տերերին չեն գտնում, ապա ակնհայտ է դառնոմ, որ այստեղ կա պետական մենեջմենթի լրջագույն խնդիր: Պետությունը, սեփական ռեսուրսները առավելագույն արդյունավետությամբ տնօրինելու համար, պարտավոր է ստեղծել կադրային մեծ բանկ՝ նոր սկզբուքներով, նոր որակի,քանի որ եթե այժմ կա էլ նման մի ինչ-որ բան, ապա ակնհայտ է դառնում, որ այն արդյունավետորեն չի գործում. չկա այն կոնկրետ կետը, որտեղ աշխատանք փնտրողը կհանդիպի իր գործատուին, իսկ մասնավոր ոլորտն այդ խնդիրը չի լուծում:
Իրականում, սակայն, շատ հավանական է, որ Քերոբյան Վահանն իրականում մուտիտ է անում, ու ոչ մի տասնյակ հազարավոր աշխատատեղեր էլ չկան, այլ կան գուցե հազարավոր աշխատատեղեր՝ հարյուր հազարավոր գործազուրկների ֆոնին. հայերս ժրաջան ազգ ենք, ու դժվար է պատկերցնել այնպիսի մի հայ տղամարդու, որը, պարզ ծուլությունից դրդված, սեփական ընտանիքը մատնի սովահարության:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/856
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել