Չափազանց բարձրագոչ ու իրականությունից կտրված են հնչում Տիկոյի հավաստիացումները՝ նկատի ունենալով այն ռեալները, որոնց պայմաններում ստիպված է ապրել Հայաստանի ժողովուրդը: Այդ իրողությունները վաղուց ստիպել են հասարակությանը ոչ միայն գիտակցել սեփական խաբվածության աստիճանը, հեղափոխական ականջահաճո լոզունգների դատարկությունը, այլև մեկընդմիշտ ֆիքսել, որ քանի դեռ իշխանության են տիգրանավինյանները, ոչ միայն լավ չի լինելու, այլև հետզհետե Հայաստան էլ չի մնալու. հիմա, առավել քան երբևէ իշխանությունը նշանակում է փող, ցոփություն ու անպատասխանատվություն՝ համեմված անբարոյականության հստակ տարրերով: Միայն ցածր բարոյականությամբ տեր մեկը կարող է իրականությունը ներկայացնել գլխիվայր՝ փորձելով մարդկանց հիմարի տեղ դնելով ինքնափիառվել ու շատ լավ իմանալով, թե ինչ մակարդակի է հասել կոռուպցիան «նոր Հայաստանում»:
Ինչ վերաբերում է Տիկոյի երազանքներին, ապա այստեղ նույնպես ամեն ինչ շատ հստակ է. միակ բանը, ինչի մասին Տիկոն իսկապես երազել է, անվերջ ուռելու հնարավորություն ձեռք բերելն է եղել, իսկ իշխանությունն ընդամենը ծառայում է որպես գործիք՝ անդադար ու անհագ ուռելու:
Паровоз несчастный…`
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/847
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



