Սյամոյի հռետորաբանությունից բխում է, որ միակն այս աշխարհում, ում հայտնի է Արցախը հայկական պահելու մեխանիզմներն ու ուղիները, հենց ինքն է՝ մարդ, առանց որի «ոչ ոք ոչինչ անել չի կարողանալու»:
Հարց է առաջանում՝ ի՞նչն է Սյամոյին նման անհամեստություն ներշնչել, նման ինքնավստահություն հաղորդել, վերջապես ո՞վ է նրան խաբել:
Տխմարություն է կարծելը, թե Սյամոն կարող է անփոխարինելի լինել այն էլ այնպիսի համազգային խնդրում, որի մասշտաբների մասին նա լիարժեք պատկերացում չունի, քանի որ նորմալ կրթություն էլ չունի:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե եթե այդքան կարևորում է Արցախի հայկականությունը, ապա ինչո՞ւ համաձայնվեց Նիկոլի «ջրաղացին ջուր լցնել» ու մաս կազմել Արցախի դավադիր ոչնչացմանը, արցախահայերի՝ «Ադրբեջանի քաղաքացիների» վերածվելուն: Բա Արցախը հայկական պահողը, կյանիք միակ բանաձևի կրողը կգար ու Աննայի հետ բունկերներում սիլի-բիլի կանե՞ր:
Սյամոն հերթական անգամ մուտիտներ է անում, ջուր պղտորում, խառնակչություն ձեռնարկում՝ ընդգծելու իբր իր անփոխարինելիությունը. երևի դրսի տերերը հույս են տվել: Ցավոք, նա չի փոխվել ու ինչպես որ մեծամիտ կար, այդպես էլ շարունակում է ցայսօր մնալ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/843
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



