Ընդդիմության այն դիպուկ նկատառմանը, որ ներկայիս հայ-ադրբեջանական գործընթացների հետևանքով Արցախը պրոցեսներից դուրս է անում ու, ըստ էության, զրոյացվում, Պապոյան Գևորը հակառակ համոզումն է արտահայտել՝ պնդելով, որ Արցախը, ուղիղ խոսելով Ադրբեջանի հետ, «մտնելու է խաղի մեջ»:

Սա թյուր իշխանական քարոզչական թեզ է, որն առաջ մղելով՝գևորգպապոյանները ամեն կերպ ջանում են մեղմել իրենց շեֆի հայադավ քայլերի հնարավոր հետևանքներով պայմանավոված հասարակական արձագանքը: Առաջին հայացքից թվում է, թե Արցախ-Ադրբեջան երկխոսությունը, որը հայտնի չէ՝ երբ է կոնկրետ ծավալվելու, ընդգծելու է Ստեփանակերտի սուբյեկտայնությունը: Կարևորը, սակայն ոչ թե բուն «երկխոսության» փաստն է, այլ՝ այն, թե ինչպիսի սուբորդինացիայի պայմաններում է այդ երկխոսությունը ծավալվելու: Օրինակ՝ Իլհամը չի հոգնում կրկնելուց, որ Ղարաբաղի հայերը իր երկրի քաղաքացիներ են, և իրենք երբեք երրորդ երկրների հետ քննարկման առարկա չեն դարձնելու այն, թե ինչպես են վարվելու իրենց հայ քաղաքացիների հետ: Այլ կերպ ասած՝ Ալիևը ոչ թե զրոյացնում, այլ նույնիսկ «մինուսացնում է» արցախահայերի սուբյեկտայնությունը՝ նկատի ունենալով, թե Արդբեջանի ներսում հայերին ինչպես են վերաբերվում:

Հարց՝ Պապոյան Գևորին՝ եթե Ալիևը արցախահայերի հետ (Ադրբեջանի համար Արցախ գոյություն չունի, այլ գոյոթյուն ունեն ադրբեջանահպատակ էթնիկ հայեր՝Ղարաբաղի տնտեսական գոտում ապրող) երկխոսության մեջ է մտնելու ստրակտիրոջ դիքրերից այնպես, ինչպես երկխոսում է ասենք իր Հանիբերդի շրջանի հետ, դրանով Արցախի սուբյեկտայնությունը մեծանո՞ւմ է, թե՞ է՛լ ավելի զրոյանում: Պատասխանն առավել քան ակնհայտ է:

Հետևաբար՝ իշխանականների այն կեղծ քարոզչական թեզը, թե երկխոսությունը մեծացնում է Ստեփանակերտի սուբյեկտայնությունը, միֆ է: Ընդ որում՝ ակնհայտ է նաև, որ այդ հիպոթետիկ երկխպոսության հարցում Նիկոլի Երևանը լվանալու է իր ձեռքերը վերջնակնապես՝ արդեն Խանքենդի դարձած Ստեփանակերտին թողնելով մեն-մենակ մարդակեր բեղավորի հետ նույն սենյակում:

Սա նշանակում է մեկ բան. այսուհետ Ստեփանակերտն ինքը պետք է իր գլխի ճարը տեսնի, որի մի արտահայտչաձևն էլ այնտեղից տարածված հայտնի հայտարարությունն էր, որով կոչ էր հղվում աշխարհին՝ չթողնել Արցախը ադրբեջանցիների խղճին:

Հուսանք՝մեկնումեկը կարձագանքի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել