Գռզոյի 200 միլիարդը

Գռզոն հենց ԱԺ ամբիոնից աշխարհին ու իրեն փորձել է համոզել, որ Հայաստանն անսահմանափակ ռեսուրսների երկիր է. կա ժողովրդավարություն, արդարություն, կան հավասար պայամաններ, չկան մենաշնորհներ, ուստի ցանակացած մարդ կարող է ներդրում կատարել, դրսևորել իրեն, նոր տեխնոլոգիաներ ներկրել, մրցունակ լինել՝ տալով մրցունական արտադրանք:

Միաժամանակ Գռզոն հայտարարել է, թե Հայաստանում հնարավոր է մինչև 200 մլրդ ՀՆԱ ձևավորել, եթե Հայաստանում բոլոր ինտիտուտները համակարգված աշխատեն, օրենքը ուժ ունենա, և ամեն քաղաքացի մտածի, որ պետք է հավելյալ արժեք ստեղծի։ «ՀՀ–ի միայն ջուրն, արևն ու հողը անսահմանափակ են, որով կարելի է հարյուրավոր միլիարդների հավելյալ արժեք ստեծել, ուստի սա կարող հասարակության գիտակցության մեջ տեղ գրավել»,-հայտարարել է միլիարդատեր նիկոլականը՝ յուր գործընկերներին խնդրելով այլևս չասել՝ ՀՀ–ն սահմանափակ ռեսուրնեսերով երկիր է:

Գռզոն ակնհայտորեն ոգևոված է երևում: Ինչո՞ւ: Պատասխան՝ հնարավոր է՝ թուրք-ազերիական վերջին հարձակումներից է մեծապես ոգևորվել՝ հասկանալով, որ Հայաստանի հողն իրականում այնքան էլ սահմանափակ չէ, ու եթե այսպես գնա, քիչ –քիչ մի բուռ համեմ ցանելու տեղ էլ չենք ունենա: Դա իսկապես ոգևորիչ հանգամանք է Գզռոյի համար՝ հաշվի առնելով նրա ու «Գորշ գայլերի» լատենտ մտերմությունը (ըստ «օդում կախված» լուրերի), բայց որպեսզի չմատնի իր հայադավ հրճվանքը, սրտի ուզածը ներկայացել է հակառակից՝ «ապագա կա ապագա» թուրքական ոճի մեջ:

Հետաքրքիր է՝ որտեղի՞ց է վերցրել Գռզոն 200 միլիադը, ո՞վ է նրան հուշել: Եթե իսկապես այդքան մեծ պոտենցիալ ունի Հայաստանը, ապա ինչո՞ւ Գռզոյի իշխանութանը վերջին 4 տարում չհաջողվեց բացահայտել դրա գոնե 10%-ը. միակ բանը, որ անում են, երկրի հողային ռեսուրսների կրճատումն է, տնտեսությունը քայքայելն ու այս կամ այն առևտրի կենտրոնը պաժառ տալը:

Երևի Գռզոն ծրագրում է այդ 200 միլիարդն ի հայտ բերել միայն այն ժամանակ, երբ Էրդողանը կբացի սահմանները: Ա՛յ այդ ժամանակ կսկսեն հա՛մ փող աշխատել, հա՛մ էլ ձեռքի հետ ժողովրդին տիրություն անել, որ հայ-թուրքական սահմանի բացումը մարդիկ ընկալեն՝ ճակատագրի նվեր՝ կասկածի տակ չդնելով Գռզոյի լեգիտիմությունն ու պետութան ռեսուրսների նկատամբ ունեցած հասանելիությունը:

Գռզոն ուղղակի մեռնում է ցանկությունից ու երազում այն օրվա մասին, երբ ինքն ու թուրքերը կտան Հայաստանի տնտեսության վերջը. ումի՞ց պակաս տղայա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել