Միրզոյան Արոն Ժնևում հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լյոյի հետ ու ի թիվս այլ հարցերի քննարկման առարկա դարձրել ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի թեման՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի շվեյցարական փորձով:

Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել Արոյի հետաքրքրասիրությունը՝ Շվեյցարիայի համապատասխան փորձի նկատմամբ՝ նկատի ունենալով այն հայտնի ճշմարտությունը, որ իշխանականներն իրենք էլ քիչ հաշիվներ չունեն բացած, որոնց պարունակության վերաբերյալ դժվար թե ցանկանան մանրամասներ հաղորդել. 4 տարի է՝ Հայաստանը չտեսնված կերպով թալանվում է, ինչն անխուսափելի է դարձնում աննահակոբյանների գաղտնի հաշիվների գոյությունն օֆշորներում կամ շվեյցարական բանկերում:

Նպատակը շատ պարզ է. Վարդապետյան Աննայի միջոցով իշխանություններն այժմ շանտաժի գործուն գործիքակազմեր են մշակում, որոնց օգնությամբ հնարավոր կդառնա զոմբիներին անիրական լոլոներով կերակրելուն զուգահեռ քաղաքական օպոնենտներին շանտաժի ենթարկելը. ով իրեն խելոք չի պահի, կբախվի ունեզրկվելու հեռանկարին՝ ստիպված լինելով ընտրություն կատարել դատվելու, ունեզրկվելու ու Նիկոլին քննադատելու միջև:

Մյուս կողմից՝ Շվեյցարիայի փորձը կարևոր է ուսումնասիրել իշխանությունների համար հենց միայն այն պատճառով, որ սպասվելիք զիջումներից հետո կարիք է լինելու կրկին ռեաբիլիտացվելու, իսկ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Հայաստանի կեսը թուրքին տալուց հետո Նիկոլը կհեռանա, չարաչար սխալվում են. Նիկոլը չի հեռանալու ու Հայաստանին ոչ մի շանս էլ չի տալու: Փոխարենը բանեցնելու է զոմբիներին օդով կերակրելու երբեմնի հաջող պրակտիկան՝ Հայաստանի թրքացումը հանրայնորեն ընկալելի դարձնելու, սրա-նրա փողերը հաշվելու ու իբր պետությանը վերադարձնելու տեսքով:

Մինչդեռ փողերը վերադառնալու են ոչ թե պետական բյուջե, որտեղից ենթադրաբար դուրս են եկել, այլ լցվելու են Նիկոլի գրպանները՝ թշերն է՛լ ավելի կլորացնեկլով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել