Թուրք Քըլըչի սուրճի ընկեր Ռուբինյան Ռուբիկը հռետորական հարց է ուղղել՝ ընդդիմությանը՝ եթե, ըստ ընդդիմության, խաղաղության օրակարգը սխալ է, ո՞րն է ճիշտ, պատերազմի՞ օրակարգը: «Ազատության» լրագրողի նկատառմանը՝ սահմանները չեն ամրացվել, զենք էլ չի բերվել, իսկ ամսի 13-ի բախմանը Հայաստանն ունեցել է հարյուրավոր կորուստներ, Ռուբոն արձագանքել է՝ պետք է դիտարկել նաև ադրբեջանական կողմի կարուստները:

Նախ՝ Ռուբոյի հռետորական հարցի առումով նշենք, որ ընդդիմությունը կոչ է անում ոչ թե արհեստական օրակարգեր ձևավորել ու դրանց հետևել՝ երկիրը կործանելով, այլ ելնել իրական, գետնի վրա ստեղծված իրավիճակից ու այդ իրավիճակից եկող մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունից՝ ձևավորելով երկրի անվտանգային շահերից բխող օրակարգ: Եթե թուրքը Նիկոլի հարցին՝ ճանաչո՞ւմ է, արդյոք, Ադրբեջանը ՀՀ տարածքային ամբողջականությունը, դրական պատասխան չի տալիս՝ Նիկոլի իսկ վկայմամբ, ապա ի՞նչ խաղաղության օրակարգի մասին կարող է խոսք լիել: Ո՞րն է Ռուբոյի խաղաղության օրակարգը, հանձնվելն ու հետո դրա հիմքով ասենք ՀԱՊԿ-ին շառով տա՞լը:

Ինչ վերաբերում է բանակի պատրաստվածությանը, ունեցած զոհերին՝ մեր ու ադրբեջանցիների, ապա այստեղ նույնպես ամեն բան այնքան էլ միանշանակ չէ, հօգուտ ձու ներկողի ու այդ ձուն տնականի տակ նաղդողի որդու օգտին չէ. ադրբեջանական կորուստները մեծ են, կազմում են, ըստ որոշ տվյալերի, 700-ից ավել, սակայն փաստն այն է, որ թշնամուն հաջողվել է լուծել իր առջև դրված մարտական խնդիրը՝ գրավելով կարևորագույն բարձունքներ՝ բարձունքեր, որոնց գագաթից դիտարկվում է Սյունիքի ուղիղ կեսը: Անկասկած, եթե հայ զինվորը պատշաճորեն զինված լիներ, դիրքերն էլ՝ նորմալ կահավորված, թշնամին ոչ միայն կկրեր ավելի մեծ կորուստներ, այլև չէր իրագործի մարտական խնդիրը: Իլհամը թքած ունի Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների վրա ու դեմ չէ պատերազմներում ու ռազմական բախումներում նրանց վերջը տալուն: Մենք ոչ թե պետք է ինքնամխիթարվենք ադրբեջանական կորուստներով, այլ հետևություններ անենք՝ թշնամու ռազմական հաջողություններից ելնելով, իսկ դրանք անհերքելի են:

Գլխավոր հետևությունը պետք է լինի Նիկոլին արագորեն հեռացնելու անհրաժեշտությունն ու ռուբենռուբինյաններից ազատվելու կենսականությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել