Հետաքրքիր բան է կյանքը. մի օր արյունդ կապույտ է, հաջորդ օրը՝ ալ կարիր, մի օր էլիտա ես,մյուս օրը՝ շարքային: Իսկապես անակնկալ կարելի է համարել Մնացականյան Զոհրաբի այսօրինակ «կարյերային թռիչքը» հատկապես օրերս տարածված այն տեղեկությունների ֆոնին, ըստ որոնց՝ Միրզոյան Արոյին որպես փոխարինող դիտարկվող անձանցից մեկն էլ նախկին արտգործնախարարը կարող է լինել՝ դուրս բերելու Հայաստանը ռուսական գծից:
Հարց է առաջանում՝ փաստացի Նիկոլին ոչ օտար օբյեկտի աշխատող դառնալը պայմանավորված է Մնացականյան Զոհրաբին «գծերից գցելո՞ւ», թե՞ ընդհակառակը՝ շարք վերադարձնելու պլաններով: Հնարավոր է՝ նման կերպ Նիկոլը փորձում է Զոհրաբի «ականջները է՛լ ավելի խորքից կտրել»՝ նրանից կատարյալ վասալ դարձնելու նպատակով, որ երբ նշանակվի ԱԳ նախարար, լիարժեքորեն կանխատեսելի լինի՝ չնայած մյուս կողմից՝ կարծես թե Զոհրաբն երբեք կասկածելի վարք չի էլ ցուցաբերել ու առանձնապես աչքի չի ընկել անկոտրում դիմագծով. եթե դիմագիծ ունենար, 44-օրյա խայտառակությանը մասնակից չէր դառնա:
Բոլոր դեպքերում հետաքրքիր կլինի հետևել Մնացականյան Զոհրաբի աշխատանքային հետագա ուղուն, ավելի ճիշտ՝ դրա ոչ ստանդարտ դրսևորումներին այն էլ մի փուլում, երբ ոչինչ չի կարելի բացառել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/789
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել