Պուտինը վերջապես խոսաց.

- Քիմիական զենքը չէին կարող կիրառել սիրիական իշխանությունները, քանի որ դա հակասում է ցանկացած տիպի տրամաբանության, քանզի զենքի կիրառման պահին կառավարական զորքերը ակտիվ հարձակվողական գործողություններ էին իրականացնում ու շրջապատման մեջ էին վերցրել ապստամբական մի շարք խմբավորումների:

- Քիմիական զենքը կիրառել են հենց ապստամբները՝ սադրելով շահագրգիռ կողմերին, որպեսզի ռազմական միջամտություն տեղ գտնի Սիրիայի ներքին կոնֆլիկտում:

- Ամերիկյան գործընկերների հայտարարությունները անհեթեթ են և անհարգալից իրենց արտասահմանյան գործընկերների նկատմամբ: Ամերիկյան կողմը պնդում է բազմաթիվ ապացույցների առկայության մասին... Եթե ապացույցներն այդքան շատ են, ապա թող բարի լինեն, ներկայացնեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որպեսզի դրանք քննարկվեն, ու ըստ այդմ հետևություններ արվեն, այլապես այս ամենն անլուրջ է: Չի կարելի նման լուրջ որոշումներ կայացնել ինչ-որ անորոշ գաղտնալսումների հիման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել