«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի». նիկոլ
Հարգելի ընկերներ՝
Իմացե՛ք, որ այս խոսքերը կրկնվելու են քանի դեռ ազգակործան պատուհաս նիկոլը գտնվում է իշխանության ղեկին: Այս խոսքերը կրկնվելու են այն տարբերությամբ, որ եթե առաջին դեպքում հանձնվեց Արցախի 75%, ապա երկրորդ դեպքում կհանձնվի Հայաստանի սուվերեն տարածքի մի հատվածը: Ես վստահաբար ասում եմ ձեզ, հարգելի ընկերներ, թե ինչ է ասելու կործանիչ նիկոլը. «Ես դա կարող էի ստորագրել առանց պատերազմի և զոհերի. ես ձեզ զգուշացնում ու ասում էի, եկեք գնանք կռվենք, բայց դուք չհամաձայնվեցիք: Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա, և ես պարտադրված ստորագրեցի խաղաղության պայմանագիրը, փրկելով Հայաստանի մնացած մի մասը: Դուք ինձ կրկին հարց կտաք, արդյո՞ք կարող էի կանխել պատերազմը, այո՛ կարող էի կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե առանց զոհերի, բայց դուք չհամաձայնվեցիք»:
Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք և մի պահ խորհե՛ք, հուսամ կհասկանաք, ինչ եմ ասում։ Կամքի ուժ ունեցե՛ք և ապրե՛ք աղոթքի մեջ զետեղված խոսքերի ներքո.«...և մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն։ Զի քո է արքայութիւն և զօրութիւն և փառք յավիտեանս յավիտենից Ամէն»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artur.tovmasyan.7355/posts/pfbid0DX3pTLv6RpqcrmHSKHU4k6gnsKmLo3v4uakbtDkpD3hCkSy2UnSVmW4fJafRNP6rl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել