Անդրեասյան Կարենը մասսայաբար պատվազրկվել է

Նիկոլի համար ավելի ընկալելի դառնալու նպատակով մորուքավոր դարձած Անդրեասյան Կարենը, պատասխանելով Եռաբլուրում կատարվածի մասին հնչած հարցին՝ քաղաքական հրահնանգ չէ՞ր եղել՝ Ոստիկանութանը՝ բացելու վարչապետի ու մյուս իշխանավորների ճանապարհը, պատասխանել է. «Ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ Ոստիկանությունը քաղաքական հրահանգներով չի գործում՝ վերջին տարիներին, գոնե ամիսներին: Մենք գիտենք, որ եթե Ոստիկանությունը քաղաքական հրահանգներով գործի, դա կլինի կոպիտ օրենքի խախտում և… Ոստիկանությունը կա ու լինելու է ապաքաղաքական մարմին»: Միաժամանակ Եռաբլուրում ծնողների նկատմամբ կիրառված անհամաչափ ուժը, բռնության փաստը Անդրեասյան Կարենը հռչակել է որպես առանձին ծառայողների ինքնագործունեության հետևանք, որը իբր չի մնացել ու չի մնա անպատիժ:

Տարօրինակ կլիներ, իհարկե, եթե Կառավարության շենք հետնամուտքից ներխուժած ներկա դարձած նախկինը խոստովաներ ճշմարտությունն ու մեղա գար: Մեղա գալու ընդունակ մարդը չի կարող դառնալ Նիկոլի աշխատողը, Նիկոլի օրակարգի հետ չհամաձայնողը չի կարող սպասարկել նրա քաղաքական շահերը:

Անդրեասյան Կարենի հայտարարություններից կարելի է հետևություն անել, որ հայրենի ոստիկանները գելուգազան են ու այնքան ինքնաահոսի ու ինքնիշխան, որ ինչ ուզում, այն էլ անում են՝ չվախենալով հետևանքներից: Երբ մարդիկ նման կերպ փորձում են պարզերես անել «բոսերի բոս» Նիկոլին, իրենք իրենց հաշիվ տալի՞ս են: Ախր մի բան բստրելուց ու անիմաստ հայտարարությոններ անելուց առաջ նախ պետք է ամեն մարդ ինքն իրեն հաշիվ տա՝ այս կամ այն ասածն ինչպես կընկալվի հանրության մոտ, քանի տոկոս հավանականություն կա, որ ասված խոսքին կհավատան:

Ոչ միայն Եռաբլուրում կատարվածը, այլև վերջին 4 տարվա ոստիկանական զորքերի զազրելի պահվածքը բացառապես պայմանավորված է քաղաքական իշխանությունների հրահանգներով. բա է՛լ ինչո՞ւ են գյուռ-գյուռ աշխատավարձեր ու պարգևավճարներ բաժանում, եթե վճարվողները օրենքների ոտնահարման գնով չպետք է սպասարկեն իշխանոթյունների շահերը, չպետք է փորձեն հավերժացնել Նիկոլի արյունոտ իշխանությունը:

Ավելի լավ է ոչինչ չասել կամ փախչել լրագրողներից, քան կանգնել ու մասսայաբար պատվազրկվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել