Tert.am-ը գրում է․

ԲՀԿ առաջնորդ Գգաիկ Ծառուկյանի դուստրն ու փեսան հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Tert.am-ը Պաշտոնական հայտարարությւոնների տեղեկագրից տեղեկացավ, որ Ռոզա Գագիկի Ծառուկյանն ու Կարապետ Մուրադի Գուլոյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»։

Նրանք հրավիրվել են Դատախազություն ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել