
Իսկապես խայտառակություն է նախագահ կոչեցյալի արածը, որն առավելապես կարելի է գնահատել որպես չտես սնափառության դրսոևորում: Ասենք ո՞րն էր այդ նեղ-մաջալին «ֆոտկվելու» իմաստը, նպատակը կյանքի վերջում սեփական ժառանգներին պատմելու ինչ-որ բան ունենալն էր, թե՞ ասենք նախագահական կայնքում մի երկու կարևոր սելֆի ունենալը: Նիկոլն էր ժամանակին ուր գնում էր, որ օտարերկրյա պաշտոնյայի հետ հանդիպում էր, անպայման մեկ-երկու սելֆի անում էր՝ լիներ օդում, ջրում, թե՝ ցամաքում: Փաստորեն՝ «նոր» Հայաստանում պետական ավանդույթի պես մի բան է դարձել սա, ինչը պախարակում է ոչ այնքան սելֆիասեր այրերին, որքան՝ պետությունը՝ դրանից հայության համար բխող վատ հետևանքներով: Առանց այն էլ Հայաստանի վարկն աշխարհում ամենաբաձրերից չէ, վիճակն էլ ամենանախանձելիներից չէ բնավ, կրակի վրա յուղ ավելացնելու իմաստը ո՞րն է:
Հատո՞ւկ են անում, որ Հայաստանին վատ լինի, թե՞ ուղղակի թերարժեքության բարդույթն է իր վերջին խոսքը պարտադրում…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/751
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել