Փելոսիին դիմավորելու ռուս-ադրբեջանական փառատոնի առաջին ակտին պիտի հետևեր երկրորդը: Նախիջևանում զորքը շարված, կազմ պատրաստ սպասում էր հրամանի, որ Երասխը հրետակոծեն: Ավելին, օդում կախված լուրերի համաձայն տեղի ռուս զինվորներին էլ հրահանգ էին տվել հրետակոծության պահից անմիջապես լքել` էդ ձևի համար տնկված վրանը Պարույր Սևակ գյուղի մոտ (էդ «ռուս» զինվորների մեջ ահագին հայ կա):
Ամեն ինչ պատրաստ էր, որ Փելոսիի մեկնելուն պես հայ ազգը նորից պատժվի գերությունից ազատվելու իր ամբարտավան ցանկության համար, սակայն րոպեներ առաջ Էրդողանը հայտնեց, որ Ադրբեջանի «օպերացիան» ավարտվել է, զորքն էլ հետ է քաշվելու:
Պատճառն էլ այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան, դառնալով Եվրոպային էներգակիր մատակարարելու գլխավոր հաբերից մեկը, այնուամենայնիվ ԱՄՆ-ի վրա որևէ լծակ չունեն: Մի հատ ռուսական ՀՕՊ գնելու պատճառով թուրքերը այլևս չեն կարողանում թարմացնել իրենց կործանիչների շարքը, քանի որ ԱՄՆ-ն պատժամիջոց է կիրառել իր «դաշնակից» Թուրքիայի նկատմամբ ու $10 միլիարդ փող տվել հույներին, որ նրանք թարմացնեն իրենց ռազմական ավիացիան` հիշյալ ՀՕՊ-երը ոչնչացնելու համար: Դե, իսկ Ադրբեջանին պատժամիջոցելը շատ ավելի հեշտ գործ է... «Ազատությունը» արդեն սկսել է այնտեղ այն քարոզը, որը մինչև 2018 թիվը ստեղ էին անում, թե բա «զոհված Իլհամիկը ընտանիքի միակ զավակն էր...»: Սրան գումարվում է Իրանի սկզբունքային դիրքորոշումն, ու ստանում ենք պատային իրավիճակ:
Սա չի նշանակում, որ Ալիևն էլ չի փորձի շանտաժի ենթարկել Հայաստանը, բայց սա նշանակում է, որ նա այլևս ահագին մտածելու բան ունի...
Իմիջայլոց, ԱՄՆ-ի պահանջների առաջին կետը ողջ ուժային համակարգի ղեկավար կազմին փոխելն է: Դատախազին արդեն փոխել են, տակը մնում է ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid037D5cpeF63Qwbp9aZMdazkqSDgby2Z4BX7JjDjWufSqFSTTqWMBjoNRnUUyiNgjNkl&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել