Հետաքրքիր նյուանս՝ Փելոսիի այցի ֆոնին
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին գրեթե զուգահեռ հետաքրքիր արձանագրում են կատարել որոշ ֆեյսբուքյան օգտատերեր՝ հայտնելով, որ ՌԴ նախագահ Պուտինի լուսանկարով հայտնի մեծ պաստառը՝ վրան «Հավերժ միասին» գրառմամբ, «Զվարթնոցի» ճանապարհից հեռացվել է: Երևան գնացող և եկող ճանապարհների վրա Պուտինի կամ Ռուսաստանի հետ կապված որևէ պլակատ չկա:
Անկասկած, դժվար թե առանց իշխանությունների հատուկ որոշման ու թույլտվության նման բան տեղի ունենար՝ նկատի ունենալով հարցի մասշտաբայնությունն ու նրբությունը հատկապես Փելոսիի այցին ընդառաջ: Անկախ այն բանից, թե հետագայում ինչ պարզաբանում կտրվի կամ ինչպես կպատճառաբանվի մեծ ցուցանակի ապամոնտաժման փաստը, ակնհայտ է, որ սա յուրատեսակ ուղերձ է՝ և՛ ԱՄՆ-ին, և՛ ՌԴ-ին. ԱՄՆ-ին, ըստ էության, փորձել են նման կերպ քծնել, իսկ ռուսներին էլ՝ շանտաժի ենրթակել, որ եթե համապատասխան վերաբերմունքի Հայաստանը չարժանանա, ապա կկարողանա գտնել իր համար այլընտանք՝ ի դեմս ԱՄՆ-ի:
Ինչ խոսք՝ յուրաքանչյուրն իրավասու է այս ժեստը գնահատել ըստ իր հայեցողության ու մտքի կարողության, բայց հարցն այն է, թե ինչպիսի՞ ընկալում կգտնի սա բուն հասցեատերերի՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի կողմից:
Պետք չէ «դեռ չցատկած՝ հոպ ասել»…



