Երեք օր առաջ գրել էի, որ Փելոսին պիտի ժամանի Հայաստան, որպեսզի ընթերցողի համար էլ ավելի ակնառու լինի, թե որն ա խորքային պատճառները, որ Մոսկվան որոշեց հերթական արկածախնդրության գնա ու փորձի Երևանին պարտադրել Մեղրիով միջանցք տալ թուրքերին: Հետագա օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես, օրինակ` ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը, որտեղ նա ասաց, որ հաշտեցումը կարող է լինել միայն երկաթգծային հաղորդակցման բացման դեպքում (որը ըստ իրենց պիտի լինի հենց Մեղրիով) վերահաստատեցին հիշյալ վերլուծությունը:
Փելոսիի գալու մասին պայմանավորվածությունը կար արդեն օգոստոսի վերջում, իսկ նախագծվում էր այդ այցը մոտ մեկ տարի, պատճառն էլ այն էր, որ սա զուտ պրոտոկոլային այց չէ: Ի դեմս Փելոսիի Հայաստան է գալիս ԱՄՆ, հետն էլ բերում է ներդրումային ահռելի փաթեթ: Միայն ամերիկյան կառավարությունն առաջարկում է 19 միլիարդ դոլարի ներդրում, դրանից մի փոքր ավելի համեստ թվեր են առաջարկում եվրոպացիք: Սա այն փողն է, որի միջոցով օրինակ ՀԷՑ-ը պիտի խլվի ռուսների ձեքռից, նույն ճակատագրին պիտի արժանանա Գազպրոմը, երկաթգիծը, բանկային ոլորտը և այլ ռազմավարական ոլորտներ, որոնց մեջ առանձին տեղ է զբաղեցնում իհարկե անվտանգությունը:
Արևմուտքի մոտիվացիան էլ է պարզ՝ Ադրբեջանը վերջապես դառնում է Միջին Ասիական էներգակիրների տարանցման գոտի, և հետևաբար լուրջ հակակշիռներ պիտի ունենան տարածաշրջանում: Այսինքն ամեն անգամ, երբ ալիևյան տոհմի որևէ ներկա կամ ապագա զավակ անթույլատրելի ինքնավստահություն ձեռք կբերի ու կորոշի ավել պակաս բազարվել արևմուտքի հետ, նրա գլխին պետք է մեկը տա: Դա, ըստ պլանի, պետք է լինի Հայաստանը: Դրա համար նախ հայկական բանակը պիտի իրոք լինի տարածաշրջանի ամենամարտունակը և երկրորդ հերթին պետք է լինի հայաբնակ Արցախը, որը պետք եղած ժամանակ կխաղացնեն այնպես, ինչպես Կոսովոն են խաղացնում երբեմն` «մոլորվող» սերբերին խելքի բերելու համար: Հայաստանը Ադրբեջանի համար դառնալու է Հունաստան Թուրքիայի համար՝ փոքր, բայց շատ վտանգավոր հարևան:
Նոր «սովետից» դուրս մնացող Ուկրաինան, Կովկասը և Միջին Ասիան փաստացի թաղելու են Չինաստանի Ռազմական Խորհրդի և անձամբ Սի Ձինպինի հոգեզավակ` «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագիծը: Ու քանի որ Չինաստանում մեկ ամսից վճռորոշ ընտրություններ են, այս մեկ ամիսն է որոշելու աշխարհի ապագան, որը ըստ էության արդեն որոշված է, ուղղակի ոմանք, չհամակերպվելով, կարող է ևս մեկ ամիս հազարավոր զոհերի առիթ դարձող պրոցեսներ հրահրեն:
Հիմա ինչ վերաբերվում է շատերիդ չարչարող այն հարցին, թե «բա մեր հետ ի՞նչ ա լինելու»: Մեր մոտ Ամերիկացիք պիտի սարքեն տարածաշրջանի «հարամիչ» ֆորպոստ, այնպիսին, ինչպիսին Իսրայելն է կամ Սինգապուրը: Այդ գործը բավականին բարդ է ու լուրջ վարչական, ներքաղաքական և մտավոր ռեսուրսներ է պահանջում: Ըստ էության արևմուտքի միակ պրոբլեմն այն է, որ հիշյալ որևէ ռեսուրս Փաշինյանի իշխանությունը միանձնյա չի տնօրինում: Հետևաբար կամ Փաշինյանը պիտի փոխվի կամ իր կառավարությունը:
Ես վստահ եմ, որ սկզբից փոխվելու են կառավարության առանցքային անդամները, հետո Փաշինյանը փորձելու է իրեն հարմար ընդդիմադիր աճեցնի, բայց տապալվելու է` համ առաջին, համ երկրորդ գործում:
Այս օրերին սահմանային սադրանքներն ու հարձակումները շարունակվելու են ու կրելու են բացառապես մեկ նպատակ՝ ստիպել Փաշինյանին ստորագրել Մեղրիի միջանցք ստեղծելու թղթի տակ: Փաշինյանը չի ստորագրելու միջանցքի ստեղծումը դե յուրե, իսկ դե ֆակտո դա թույլ չի տա Իրանը: Մեր կողմից լինելու են զոհեր ընդհուպ մինչև Չինաստանում և Ռուսաստանում իշխանության ապագայի հարցը չլուծվի:
Հ.Գ. ընթերցողի մոտ կարող է գայթակղություն առաջանալ եղելության ողջ մեղքը բարդել արտաքին գործոնների, ասել է, թե`մեր կամքից անկախ տեղի ունեցող պրոցեսների վրա: Պիտի ձեզ հիասթափեցնեմ՝ թե Արցախը հնարավոր կլիներ պահել և, թե վերջին զոհերից կարելի էր խուսափել, եթե ազգովի թաղված չլինեինք սեփական` չհիմնավորված, դատարկ ու գռեհիկ հպարտության մեջ: Իմիջայլոց Թայլանդն էլ ա ամերիկյան ֆորպոստ, որտեղ ծնողները իրենց տղաների սեռը փոխում են, որ պուտանկա սարքեն: Ձեր կարծիքով մենք ո՞ր մեկին կձգտենք` տռանս պուտանկեքի որջ Թայլանդի՞ն, թե` Սինգապուրի՞ն, որտեղ փողոցում թքելու համար 1,000 դոլար տուգանք են տալիս... իմ տարբերակը չասեմ, շատ կնեղվեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02BMtXwWhCgwPtwxDAh76tViFc8Am5dTmci8GGPDjbHfm9DhFmuNuLD4t3yoLt63fel&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել