Այն, որ Գռզոն կորցրել է իր հավասարակշռությունը, իշխանությունների համար լավ բանի մասին չի վկայում. միայն իշխանության կորստի իրական վտանգը կարող էր միլիարդատիրոջն այդ օրին հասցնել: Գոռալ, իհարկե, կարող են բոլորը, բայց հարցն այն է, թե այդ բղավոցն ինչի մասին է կամ ինչ բովանդակություն է կրում:
Գռզոյի առաջ քաշած «փաստարկները» որևիցե քննադատության չեն դիմանում: Օրինակ՝ ո՞ւմ է պետք քո զենքը, եթե թուրքի հետ առճակատման պահին զինվորիդ ձեռքին նորմալ զենք չես դնում, եթե զենքդ չի կրակում: Մարտական ինքնաթիռներ կան, ինչո՞ւ դրանք չեն թռչում, «Իսկանդերներ» կան, ինչո՞ւ դրանք չեն պայթում, ինչո՞ւ նույնիսկ նորմալ խրամատներ չկա առաջնագծում, որի պատճառով մեծ զոհեր են լինում, ինչպես Վայոց ձորում այս երկու օրում: Այո, նախկինում գուցե փողի կարիք էր զգացվում, բայց քիչ փողով գնված զենքը պատերից կախված չէր փոշոտվում կամ փոշիանում, այլ կրակում էր այնպես, որ թուրքի ծպտունը փորից դուրս չէր ելնում:Ի գիտություն Գռզոյի՝ փողն ինքնին խաղաղություն չի բերում. փողը միջոց է, որով զենք ու զինամթերք են գնում, տնտեսություն զարգացնում, աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական կշիռ ձեռք բերում, իսկ թե Գռզոյի գրպանում քանի միլիարդ է ֆռռում, թուրքին ընդհանապես «չի քորում». Գռզոյի գրպանում, թե՝ թուրքի, ի՞նչ տարբերոթյուն…
Ինչ վերաբերում է Գռզոյի վրա հարձակվելով պետությունը թուլացնելուն, որի մասին պնդել է Խաչոն, ապա այստեղ էլ իրականությունը խեղաթյուրում է Գռզոն. հարձակվում էին, որ ուժեղացնեին երկիրն ու զսպեին թուրքի ախորժակը, ձախողեին նրա պլանները, որի լատենտ իրագորղողներն են գռզոները:
Հիմա ինչքան ուզում ես՝ գոռա…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/739
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



