Չնայած երեկ գիշերվանից Նիկոլն ու ընկերները փորձում են հանրությանը համոզել, որ Նիկոլի սկանդալային հայտարարության բուն բովանդակությունը հանրության կողմից սխալ է ընկալվել, և Նիկոլը չի պատրաստվում փաստաթղթավորել Հայաստանի կապիտուլյացիան՝ Արցախի հարցը վերջնականապես թաղելով, սակայն որոշ ՔՊ-ականներ ավելի ազնիվ գտնվելով, հայտարարել են, որ կստորագրեն այն թղթի տակ, որն իբր կբխի ՀՀ ազգային շահերից նույնիսկ այն դեպքում, եթե դա իրենց աթոռ արժենա:

Նմանբովանդակ մի հայտարարությամբ է հանդես եկել, օրինակ, Թունյան Բաբոն, որը խրոխտաբար հայտարարել է հետևյալը. «Մենք ունենք տարբերակ, որը բխում է Հայաստանի շահերից, չի հակասում Հայաստանի շահերին: Եթե անգամ այդ տարբերակն ընդունելու դեպքում մեզ հանեն, ես կստորագրեմ, քանի որ դա բխում է ժողովրդի շահերից»:

Թե կոնկրետ ինչ տարբերակ է դրված Նիկոլի սեղանին, որը ցանկանում է ստորագրել Բաբոն, միայն իրենց է հայտնի: Օրինակ՝ ադրբեջանական որոշ ռեսուրսներ շրջանառության մեջ են դրել ինչ-որ տեքստ, որին նույնիսկ հպանցիկ աչք նետելով՝ հասկանում ես, որ եթե Բաբոն խոսում է նմանատիպ ինչ-որ բան ստորագրելու մասին, ապա Հայաստանին, բացի մահից, այլ բան չի սպասվում, իսկ Արցախի հարցն առհասարակ կարելի է հավիտենապես թաղված համարել:

Այստեղ ուշագրավը, սակայն, հատկապես Բաբոյի շեշտադրումներն են իրենց «հանելու» մասին: Փաստորեն՝ սույն ՔՊ-ականը կարծում է, որ ինքն ու իր թիմը կարող են Հայաստանը թաղել ու ազատվել «հանվելով»՝ գործից ազատվելով, իշխանությունից հեռանալով և այլն: Սրանք չեն հասկանում, որ այդքանով չեն պրծնելու. եթե ստորագրեն Հայաստանի վերջնական կապիտուլյացիան, ապա հետևանքները ՔՊ անդամների համար կարող են անկանխատեսելի ու նույնիսկ ողբերգական լինել՝ ընդհուպ ֆիզիկական ոչնչացում՝ հաշվի առնելով այն, որ հայերը համաշխարհային ազգ են, ու չկա Երկրի երեսին մի կետ, որտեղ հայեր չլինեն ու հասանելիություն չունենան:

Այնպես որ՝ բաբոները, ելնելով գոնե սեփական անվտանգությունից, պետք է անեն ամեն ինչ՝ ձախողելու կապիտուլյացիայի ստորագրումը նույնիսկ այն դեպքում, եթե իրենց վրա կա միջազգային ճնշում ու հեռանան: Եթե հեռանան, նոր իշխանությունները, ազատ լինելով վերելակային պայմանավորվածություններից, կկարողանան ինչ-որ կերպ փրկել իրավիճակը, երկիրը դուրս բերել այս անդունդից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել