Նախ՝ ժողովուրդը Նիկոլի բառակույտերից շատ ճիշտ դուրս բերելով հիմնական միտքը, որ նա պատրաստվում է ամեն ինչ ծախել հանուն իր անձնական իշխանության, ինքնաբուխ դուրս եկավ փողոց, հանկարծակիի բերելով ոչ միայն Նիկոլին, այլև ընդդիմությանը։
Երկրորդը՝ նիկոլենք մոբիլիզացրին իրենց ձեռքի տակ եղած բոլոր տեղեկատվական ռեսուրսները, առաջին հերթին՝ սոցցանցերում, սկսած պետական հիմնարկների և իրենց բիզնեսների, պայմանական ասած, հավաքարարներից, վերջացրած նրանցով, ովքեր այս վերջին 2 տարին շատ համոզիչ կերպով «քաղաքականությունից հոգնած» էին ձևանում։ Եւ այդ բոլոր «չեզոքները» ու «ոչ մեկին չհավատացողները» հանկարծ (վնիզապնը) հավատացին Նիկոլին ու սկսեցին բոլորին համոզել, թե Նիկոլի առաջ ոչ մի փաստաթուղթ դրած չի։
Երրորդը՝ մուտիլովկա գցեցին, թե պետք է հավաքվել կառավարության շենքի մոտ, ոչ թե Բաղրամյանի վրա։ Նույն հնարքն էր, որը կիրառեցին 2021-ի մայիսին, երբ այն ժամանակ էլ ժողովուրդը կառավարության շենքի մոտ էր հավաքվել, մի մասին խաբելով տարան Բաղրամյան։ Ասեմ, որ այս անգամ այդ տրյուկը չաշխատեց։
Չորրորդը՝ հասկանալով, որ չեն հասցնում ոստիկանության բավական ուժեր մոբիլիզացնել, այնուամենայնիվ քաղաքացիական հագուստով օպեռներ բերեցին իրենց հաստիքային և արտահաստիքային սադրիչներով, որոնց նպատակը քաոս սերմանելն էր, կռիվներ հրահրելը, չթողնելը, որ մարդիկ ինքնակազմակերպվեն...
Հինգերորդը՝ ինչպես ասացի, այս գործընթացն անսպասելի էր ոչ միայն Նիկոլի, այլև ընդդիմության համար։ Ընդդիմության ներկայացուցիչների խառը գործողություններից եզրակացնում եմ, որ պատրաստ չէին այսպիսի զարգացումների և ուղղակի չգիտեին, թե ինչ ասել ու անել։
Վեցերորդը՝ [սուբյեկտիվ կարծիքս, կարող եք չհամաձայնվել]. Իմպիչմենտի թեման շեղող էր. չգիտեմ, թե ով այն գցեց մեջ ու դարձրեց №1 թեմա։ Այն կարող է հաջողել միայն այն դեպքում, եթե փողոցում Նիկոլն իշխանությունը կորցրած լինի, հակառակ դեպքում նիկոլական պատգամավորները չեն միանալու այդ գործընթացին, այսինքն հերթական անարդյունք փուչիկն է դառնալու։
Հետևաբար անցած գիշեր առաջնահերթը պետք է լիներ հավաքված 10–12–14 հազար հոգու վրա հենվելով փողոց հանել ևս 50–60–70 հազար հոգու, ցույց տալով, որ Նիկոլն այլևս իշխանություն չունի։ Դա հնարավոր էր անել ունենալով ընդամենը 100 նպատակաուղղված ու կազմակերպված՝ իրենց անելիքը հստակ իմացող մարդ։
Յոթերորդը՝ [սուբյեկտիվ կարծիք ապագա քայլերի մասին] հարց է առաջանում, արդյոք երկիրը թշնամու կամակատարից ազատելու այս մի շանսն արդեն կորցվա՞ծ է։
Կարծում եմ, որ դեռ 1, առավելագույնը 2 օր կա։ Շանս կա, եթե քաղաքական ուժերը կարողանան հենց հիմա, հենց այս վայրկյանից ճիշտ կոմունիկացիա կառուցել, մոբիլիզացնել իրենց բոլոր ռեսուրսները ու մոբիլիզացնել մարդկանց։
Ճիշտ կոմունիկացիա ասելով նկատի ունեմ. միասնության ու մեկ կուռ ճակատով պայքարի դուրս գալու մասին համոզիչ ուղերձ ժողովրդին, հստակ ուղերձ, որ բողոքի առաջնորդները լիովին գիտակցում են, որ Նիկոլը գոյաբանական սպառնալիք է Հայաստանի համար ու որ առաջնորդները պատրաստ են իսկապես գնալու մինչև վերջ՝ ընդհուպ մինչև անձնազոհության հանուն Հայաստանի։
Մարդկանց անհրաժեշտ է շտապ՝ բոլոր հնարավարո հարթակներից բացատրել ոչ բռնի պայքարի տրամաբանությունը։ Երկու բառով՝ փողոցում պիտի լինի այնքան մարդ, որ նիկոլական ուժային ապարատն ուղղակի չբավարարի բողոքը ցրելու, այսինքն մեկ օր մոտ 100 հազար մարդ պետք է դուրս գա փողոց հստակ ձևակերպած պահանջով, ընդամենը 1 օր (!)։ Հաջորդ կարևոր կետը ոչ բռնի պայքարի՝ հրապարակավ պետք է երաշխավորվի բոլոր նրանց, ովքեր ստիպված են եղել Նիկոլի ռեժիմը պահել, որ իրենց հանդեպ որևէ հետապնդում չի լինելու, եթե դադարում են ծառայել օկուպացիոն ռեժիմին։ Եւ այլն, և այլն...
Կգտնվի այնպիսի ո՞ւժ, որը կկարողանա սա անել։ Անկեղծ չգիտեմ։ Բայց պետք է անընդհատ փորձենք, քանի որ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան, այլ տարբերակ չունենք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/pfbid02bbCnzyLuGo3e4EDV9k6g2ajQGTG9AxUNhusLp3j4ZSKKeTPjkCHz67sFFtY6keqal
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել