ՀԱՊԿ դիմել-չդիմելու մասին հայտնի պատմոթյունը, փաստորեն, կրկնվում է, ու չնայած Զասը շուտով Հայաստանում կլինի, սակայն Եղոյան Արմանը չգիտի կամ չի ցանկանում ասել՝ ՀՀ-ն որ կետով է դիմել ՀԱՊԿ-ին՝ փոխարենը նախընտրելով ի ցույց դնել աշխարհաքաղականության մասին իր «գիտելիքներն» ու «Ամերիկա բացահայտել»:
Ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին 2-րդ կետով, որն ավելի շուտ խորհրդակցական, քան պրակտիկ նշանակություն ուներ, և որի արդյունքը բոլորիս աչքի առաջ է:
Հիմա Հայաստանն է դարձել «բոքսի տանձիկ», բայց այդպես էլ հնարավոր չի լինում պարզել՝ ինչ է պետք ակնկալել. իշխանությունները «յոթը կողպեքի» տակ են պահում ՀԱՊԿ-ին դիմելու նյուանսները, ինչը, իհարկե, հարցեր է առացնում՝ կապված թե՛ իշխանությունների ադեկվատության, թե՛ գուցե նաև հենց ՀԱՊԿ-ի հետ, բայց առաջին հերթին, իհարկե, Եղոյան Արմանի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



