Armeniasputnik.am-ը գրում է․
ՀՀ վարչապետը հավելեց, որ ցավոք, սա մեր զոհերի վերջնական թիվը չէ։
Ադրբեջանական ԶՈւ-ի գործողությունների հետևանքով հայկական կողմն այս պահի դրությամբ 49 զոհ ունի։ ԱԺ–ում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սակայն սա, ցավոք, վերջնական թիվը չի։ Մեր սպաները կռվել են հերոսաբար»,–ասաց Փաշինյանը։
«Սակայն սա, ցավոք, վերջնական թիվը չի։ Մեր սպաները կռվել են հերոսաբար»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ կեսգիշերին Ադրբեջանի ԶՈւ-ն հարձակողական գործողություններ է իրականացրել ՀՀ 4 ուղղություններով, իսկ հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել։ «Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են ՀՀ սադրանքներին ի պատասխան, սակայն այդ տեղեկատվությունը բացարձակապես կեղծ է և սուտ»,–ասաց Փաշինյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://armeniasputnik.am/20220913/ajs-pahin-49-zvoh-unenq-nikvol-pashinjan--48152851.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել