Քարտեզի վրա կարմիր կետերով նշված են այն ուղղությունները, որով Ադրբեջանը վերջին ժամերին իրականացնում է ինտենսիվ հարվածները։ Սա ՀՀ սուվերեն տարածքն է։ Բայց ոչ մի միջազգային պայմանագիր ու սահման չի կանգնեցնելու թշնամիներին։
Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն տեսել մեր կողմից իրական հակահարված, այլ ոչ թե հերթական զիջումը։ Հակահարվածն է միակ փրկությունը։ Դիմադրությունը՝ ուժեղ բանակով ու համընդհանուր մոբիլիզացիայով։ Այդ դեպքում կլինեն նաև դաշնակիցներ։
Հիմա զիջենք միջանցքը, վաղն ուզելու են նոր տարածք։
Զիջենք այդ նոր տարածքը, պահանջելու են նոր։
Ու ամեն զիջածի հետ նոր պահանջին դիմադրելն արդեն անհնար է լինելու։
Չկա խաղաղության օրակարգ թշնամու մոտ։ Չկա և չի լինելու։ Սա պետք է հասկանալ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։ Սրան հավատալը նշանակում է մեզ ոչնչացնելու հրամանի տակ ստորագրել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/pfbid0MSpM6p7fS2g3DswvqVMkiQbgVHSVirnpNxD7h8CSSQhs63msTqpHFu4urJMhYV5Yl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել