Խաղաղության, իսկ իրականում հանձնվելու օրակարգ իրականացնելու փոխարեն պետք էր վերազինել զինված ուժերն ու չգնալ թուրքերի հետ սեպարատ խաղերի։
Հիմա եկել ի՞նչ եք բողոքում ռազմական սպասվող էսկալացիայից։
Ու էսկալացիայի մասին ասում է նաեւ քպ -ական մեկը, ով ԱԺ -ում հայտարարում էր՝ սխալ է կարծել, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի։
Կարո՞ղ է ես եմ Ալիեւի 5 կետերին համաձայնություն տվել։
Դուք խայտառակության ու արժանապատվության միջեւ ընտրեցիք
առաջինը…
Հիմա ի՞նչ եք «կոկորդիլոսյան արցունքներ» թափում…
Դուք քանի իշխանության եք, մեր հասարակությունն ու պետականությունը գահավիժելու են։
Գնացեք, քանի դեռ նոր փորձանք չեք բերել Հայաստանի գլխին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել