Շատ հետաքրքիր է (երևի սոցիալ-հոգեբանները դրա մասին առաջին դասարանում են դեռ անցնում), որ պարտությանը ռեակցիան թե հայ, թե ռուս հանրությունում մոտավորապես նույնն է․ այն է՝ «BA DZYUNE UR E?»։
Բայց այ իշխող էլիտայի՝ ռազմաքաղաքական ղեկավարության, ռեակցիան լրիվ այլ է։ Ի տարբերություն «10%-նոց Իսկանդերներով» Շուշիին խփող նիկոլապետության, առաջին բանը, որը Ռուսաստանն արեց, դա «100%-նոց Իսկանդերներով» Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելն էր։ Այս պահի դրությամբ շարքից հանվել են (հայտնի չի, թե ինչքան ժամանակով) 4 ՋԷԿ-եր․
Խարկովի ՋԷԿ-5 (540ՄՎտ)
Զմիյովի ՋԷԿ (2200ՄՎտ, բայց աշխատում էր հազիվ 10% հզորությամբ),
Կրեմենչուգի ՋԷԿ (255ՄՎտ)
Դնեպրոպետրովսկի շրջանում ՋԷԿ-3, բայց սա իմ համար մի քիչ անհասկանալի է, թե որ օբյեկտի մասին է խոսքը։
Սրանից բացի Ուկրաինայի էներգետիկ համակարգից անջատվել է Զապորոժյեի ԱԷԿ-ը (6000ՄՎտ), իսկ ստեղծված իրավիճակն էլ իր հերթին հանգեցրել է, որ արդեն ուկրաինացիներն անջատեն Խմելնիցկու (2000ՄՎտ) ու Հարավուկրաինական (3000ՄՎտ ԱԷԿ-ները՝ վթարից խուսափելու համար։
Էներգետիկ ճգնաժամն, ի դեպ, մոտ հեռանկարում ազդելու է ուկրաինական բանակին մատակարարումների և ուկրաինական բանակի մանյովրունակության վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել