Աղազարյան Հովիկը բացահայտել է Արցախը հայաթափելու Ալիևի ու Նիկոլի համատեղ պլանը՝ այն, սակայն, քողարկելով «հայրենասիրությամբ»: Իսկ թե ում է կոնկրետ վատություն անելու Աղազարյան հովիկը՝ ձեռնարկելով Արցախի հայաթափումը հանուն արցախահայերի ֆիզիկական փրկության, այնքան էլ պարզ չէ, քանի որ եթե ՔՊ-ում ինչ-որ մեկին թվում է, թե աշխարհի գերհզորներն ու միջազգային կազմակերպությունները քնում-արթնանում են՝ մտքում ունենալով արցախահայության ճակատագրի հարցը, ապա այդ միամիտը չարաչար սխալվում է, քանի որ Արցախը հայկական պահելու հարցը հայկական պետության խնդիրն է:
Նիկոլը պատրաստվում է Արցախի նախիջևանացմանը՝ Արցախից ինչ-որ կերպ ազատվելու ու Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելու համար: Այդ սցենարը Ալիևն ու Նիկոլն իրականացնում են՝ ձեռք ձեռքի տված, բայց այն տարբերությամբ, որ եթե Ալիևը որևիցե պարագայում կորցնելու բան չունի՝ անկախ այն բնաից, թե ՌԴ-ն կհեռանա՞ այստեղից, թե՞ ոչ, ապա մենք՝ հայերս, փաստացի հայրենիք ենք կորցնելու:
Բայց ո՞ւմ է դա հուզում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



