Ադրբեջանը բաց մարտի մեջ է Հայաստանի հետ՝ չնայած վերջին շրջանում Իլհամը պարբերաբար խոսում է մեր երկրի հետ կնքվելիք խաղաղության համաձայնագրի մասին, որը, ըստ էության, Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթղթային ամրագումն է դառալու: Հարց է առաջանում, թե ի՞նչ է այս ամենին հակադրում Հայաստանը:
Հայաստանը ոչ միայն ոչինչ չի հակադրում, այլև լրացնում է ադրբեջանական օրակարգը՝ քանդելով ասենք բարձագույն կրթության համակարգը: Հայաստանում ադրբեջանագիտությունը վերածել են իզգոյ մասնագիտության՝ շատ լավ սպասարկելով ադբեջանական շահը:
Ինչ պետք է սպասել ադրբեջաական այս նախաձեռնությունից: Պետք է հասկանալ, որ ադրբեջանական բոլոր վերլուծություններն ու գիտական միտքը միտված են լինելու միջազգային ասպարեզում Հայաստանի ոչնչացմանը, մեր երկրի նվաստացմանը, ինչը նշանակում է, որ համարժեք պատասխան չտալու դեպքում մեր երկրի վիճակը կարող է է՛լ ավել բարդանալ: Թշնամին «սրում է ատամները», իսկ ՔՊ-ականները Հայաստանում զբաղված են խաղաղության օրակարգն առաջ տանելով, որը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանցիների համար կոմֆորտ զոնայի ընդլայնում ու խրախուսում՝ առավելագույն էֆեկտիվությամբ պայքարելու հայկական շահերի դեմ ողջ աշխարհում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/701
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



