Հարգանքի տուրք՝ Հանրապետության օրվա կապակցությամբ Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման օրվա առիթով ՊԲ բարձրաստիճան սպայակազմը` ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար , գեներալ - լեյտենանտ Կամո Վարդանյանի ղեկավարությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և Զինվորական պանթեոն, որտեղ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցվել հանուն Արցախի Հանրապետության ստեղծման ու կայացման նահատակված հերոսների հիշատակին։ Ոգեկոչման արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել արցախյան բոլոր պատերազմներում նահատակված մեր հայրենակիցների շիրիմներին։
Տոնական օրվա կապակցությամբ ՊԲ դիրքապահ զինծառայողներին շնորհավորելու նպատակով բարձրաստիճան զինվորականներից և պետական իշխանության ներկայացուցիչներից կազմված խմբերն այցելել են նաև շփման գիծ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/pfbid02vN8YYmvzmk1ouSSjZZJViwJj4hCWL8ZYnbMuh3t9cwJ2PaLMNBFtGAhPCqwAyopMl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել