Pastinfo.am-ը գրում է.
Վեդիում հայերի և թուրք զբոսաշրջիկների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով Թուրքիայի քաղաքացիները բերման են ենթարկվել։
ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ օգոստոսի 31-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում երկու օտարերկրյա քաղաքացիներ կան, «Ֆիատ» ավտոմեքենայով, որոնք կասկածելի են թվում:
«Մեկնած օպերատիվ խումբը նշված անձանց տեղափոխել է բաժին և ստեղծված փաստաթղթերի հետ փոխանցել նախաքննական մարմին»,- նշեցին ոստիկանությունից։
ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ավելացրին, որ բերման ենթարկված օտարերկրացիները Թուրքիայի քաղաքացի են, նյութեր են նախապատրաստվում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վեդիի բնակիչները համացանցում տեսանյութեր են տարածել` ահազանգելով, որ երեկ միջադեպ է եղել ազգությամբ թուրք քաղաքացիների և Վեդիի բնակիչների միջև:
«Վեդիում իրավիճակը լարված է, թուրքերը Վեդու կայարանի տարածքում խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել, հայհոյել հայերին. «Ապագան» Վեդիում է արդեն»,-գրել է Վեդիի ավագանու անդամ Հռիփսիմե Արշակյանը։