Հեքիաթ՝ արաղի մասին
Քերոբյան Վահանը մոտավորապես Պապոյան Գևորի տրամբանությամբ մի ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել՝ տրտնջալով, թե իբր երկրում աշխատատեղերը չնայած չափազանց շատ են, բայց աշխատող չկա:
Մասնավորապես՝ արաղասեր Վահանը մի պատմություն է պատմել, թե ինչպես Մարատ անունով մեկը մոտեցել է իրեն, բողոքել վատ կյանքից, ինչին ի պատասխան ինքը ոսկերչի աշխատանք է գտել Մարատի համար,բայց Մարատը չի աշխատել: Այս դեպքը առիթ է տվել Քերոբյան Վահանին՝ եզրակացնելու, որ Կառավարությունը ոչ մի մեղք չունի մարդկանց կյանքի վատ որակի հարցում, քանի որ այդ մարդիկ են, որ չեն աշխատում:
ՔՊ-ականների մոտ, փաստորեն, նոր տենդենց է հասունանում, որն իրականում լավ մոռացված հինն է. սկսել են սեփական անգործության համար մեղադրել քաղաքացիներին՝ իրականությունը ներկայացնելով հակառակից:
Բանն այն է, որ մեկ մասնավոր դեպքը չի կարող բնութագրական լինել երկրում ստեղծված ընդհանուր իրավիճակի համար: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Քերոբյան Վահանի փաստարկը,եթե այն նույնիսկ համապատասխանում է իրականությանը, չի կարող հիմնավորում լինել և ահա թե ինչու: Բանն այն է, որ կոնկրետ ոլորտում կամ կոնկրետ մասնագիտությամբ շատ աշխատատեղերի առկայությունը չի կոմպենսացնում մյուս ոլորտներում առկա բացը: Այսինքն՝ եթե ասենք երկրում կա ոսկերիչների կամ մարկետոլոգների համար 20000 աշխատատեղ այն դեպքում, երբ նրանց ընդհանուր թիվը չի գերազանցում 15000-ը, իսկ ենթադրենք տնտեագետների, իրավաբանների կամ էկոլոգների համար՝ ընդամենը 2000 աշխատատեղ, որոնց ընդհանուր թիվը հասնում է ասենք 5000-ի, ապա սա չի նշանակում ավտոմատ կոմպենսացում. յուրաքանչյուր մասնագետ իր մասնագիտությամբ ինքնադրսևորման կարիք ունի, որի հնարավորությունը ՔՊ-ական Հայաստանը չի ընձեռում:
Դիցուք Մարատը կարող էր աշխատել ոչ թե ոսկերիչ, այլ ասենք մեխանիկ, բայց մեխանիկի աշխատատեղ չկա երկրում, չի ճարվում: Ի՞նչ պետք է անի Մարատը, գնա ու զրոյից ոսկերչություն սովորի՞ անհայտ արդյունքով, թե՞ ավելի ճիշտ կանի, եթե լքի հայրենիքն ու իր մասնագիտությամբ ասենք ՌԴ-ում մի գործ գտնի: Շատերը նախընտրում են երկրորդ տարբերակն ու դրսում հաջողում են, ոմանք՝ անգամ բարձունքների հասնում, այնինչ եթե մնային Քերոբյան Վահանի հույսին, խորտակվելու էին:
Այնպես որ՝ առակներ հորինելուց առաջ Քերոբյան Վահանը պետք է լավ հաշվի ու հաշվարկի, քանզի սխալ պատմված առակը կարող է հակառակ արդյունքի հանգեցնել՝ համոզելու փոխարեն խայտառակելով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/670
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել