Խիստ մտահոգիչ է ուժային կառույցներում կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատել թույլ տալու նախաձեռնությունը։
Նախ՝ կրոնական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունն օտար պետություններից կառավարվող կառույցներ են,իսկ դրանց անդամներն էլ տրամաբանորեն հաշվետու են լինելու օտարներին։
Ինչպե՞ս եք պատկերացնում,որ ուժային կամ անվտանգային կառույցի ներկայացուցիչն ուղղորդվի կամ կառավարվի «դրսից»
Դա թուլացնելու է Եկեղեցու,հետեւաբար նաեւ Պետության անվտանգային համակարգը։
Ավելին.այդ նախաձեռնության իրականացումը վերջնականապես կքանդի առանց այդ էլ խարխլված պետության հիմքերը։
Ի՞նչ են այս պետականաքանդ նախաձեռնության մասին մտածում ուժային ու անվտանգային կառույցները։
Հ.Գ. Եթե ամբողջ աշխարհն էլ դառնա աղանդավորների ու հոմոսեքսուալների պաշտպան,ես նրանց պաշտպանը լինել չեմ կարող։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել