Սպանեց իր «խաղաղությունով», ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ։
Ալիևի ելույթը լսե՞լ եք:
Փաշինյանը անամոթաբար մեզ էր ասում՝ ռուսի սապոգի տակ են։
Հիմա ինքն էլ ինքնիշխա՞նն է։
Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի։
ՔՊ-ից մեկը դե թող պատասխանի Ալիևին, թող խոսեն, սրանո՞վ են ինքնիշխան, որ Ալիևն է ասում՝ ինչ անեն։
Ինքնասիրություն չունե՞ք, հասկացանք՝ մեզ «մերժել» են ,վատն էինք, ջհանդամ մենք էլ, դուք էլ, բա էս ա՞զգը, բա մեր 30 տարվա հաղթանակները։
Սպանեց թողեց իր «խաղաղությունով», ավելի լավ է մեռնենք, քան ճորտի պես ապրենք, կարո՞ղ է մենք խաղաղությանը դեմ ենք, թե՞ Եռաբլուրում պառկած տղերքը չգիտեին խաղաղության գինը, հասկացանք, ամեն ինչին չափ կա։
Էդուարդ Շարմազանով, հատված MediaLab.am-ի հարցազրույցից 24.04.2024
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0VBtmZWZDtd1KSq5HqNnn1H2pmGG6x3iKTYDZsk1JdvSQWvJd974CQjZAm9eWCqDRl&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել