Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերի մերժումը՝ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների կողմից Հայաստանի փորձագիտական որոշ շրջանակների կողմից ներկայացվեց որպես կոլեկտիվ Արևմուտքի կողմից իրականցված խիստ հայամետ քայլ՝ կոչված ընդգծելու Արևմուտքի անաչառությունը՝ արցախյան հիմնախնդրում՝ հակառակ իբր ռուսական կողմի ոչ հայանպաստ դիրքորոշման. Ադրբեջանում ՌԴ դեսպանն ընդունել էր ազերիների հրավերն ու գնացել էր Շուշի:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է Ալիևի օգնական Հաջիևի հայտարարությանը, թե ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանների՝ Շուշի չայցելելը արհամարհանք է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ հայտարարելով.«Միացյալ Նահանգները կարծում է, որ մշտական երկխոսության, մշտական շփման միջոցով, այդ թվում՝ բարձր մակարդակով, մենք կարող ենք անել հնարավոր ամեն ինչ՝ երկարաժամկետ և համապարփակ խաղաղությանը նպաստելու համար: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ գործընթացին: Ինչպես արդեն ասել ենք, չկա Ադրբեջանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ ջատագով, քան ԱՄՆ-ն է»: ԱՄՆ դեսպանատունը որպես այս խոսքերի իսկության ապացույց վկայակոչել է այն, որ դեսպանատան աշխատակիցները շարունակում են այցելել Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի:

Վաշինգտոնը փաստացի բացահայտել է արևմտյան դեսպանների՝արդբեջանցիների հրավերը մերժելու իրական դրդապատճառները. ԱՄՆ-ը չի վիճարկում պատերազմի արդյունքները, ոչ մի կերպ կասկածի տակ չի դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականմությունը,ասել է թե՝ Արցախն Ադրբեջան է, և վե՛րջ, իսկ դեսպանները չեն գնացել Շուշի, քանզի այնտեղ էր նաև ՌԴ դեսպանը: Ճիշտ է՝ ուղիղ տեքստով դրա մասին հայտարարության մեջ չի ասվում, բայց միակ պատճառը, որ կարող էր ընկած լինել Շուշի չայցելելու հիմքում, հենց դա է եղել, ինչն էլ պայմանավորված է ՌԴ-Արևմուտք գերլարված հարաբերություններով. Արևմուտքը չի ցանկանում ՌԴ-ի հետ համագոծակցության եզրեր գտնել, ինչպես և, ի դեպ, Մոսկվան՝Արևմուտքի, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ապա այն որևիցե երկիր, այդ թվում, ի դեպ, Հայաստանը, կասկածի տակ չի դնում: Եթե Նիկոլը կասկածի տակ չի դնում Իլհամի քմահաճույքները, ի՞նչ իրավունքով պետք է աշխարհն անի դա, կամ եթե Երևանը սեփական ձեռքով ոչնչացնում է Ստեփանակերտի սուբյեկտայնությունը, ի՞նչ բարոյական իրավունք ունենք՝ օտարներից ինչ-որ բան պահանջելու:

Ինչ վերաբերում է Արևմուտքի՝ Ադրբեջանի վերաբեյալ ունեցած ընդհանուր ծրագրերին, ապա ամեն բան այստեղ հստակ է. անգլոսաքսերին հարկավոր է հզոր Ադրբեջան՝մի կողմից Իրանի դեմ պայքարի համար ուժեղ պլատֆորմ ունենալու, մյուս կողմից՝ պանթուրանական ծրագիրը կյանքի կոչելու, որն ուղղված է ՌԴ-ի, Իրանի, որոշակի իմաստով էլ Չինաստանի դեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել