Տիկոն իրեն խմիչքին է տվել

Կայքերից մեկի տեղեկություններով՝ ուշ գիշերին Ավինյան Տիկոն ծայրահեղ հարբած վիճակում դուրս է եկել քաղաքի ռեստորաններից մեկից՝ շրջապատված լիելով մուրացկաններով, որոնց նա փող էր բաժանել: Հետո նրա թևից բռնած հեռացրել են այդ վայրից:

Ցայսօր հայտնի էր, որ խմիչքի նկատմամբ անհուն սեր ունեն Նիկոլն ու Քերոբյան Վահանը: Պարզվում է, սակայն, որ նրանց է միացել նաև Տիգրանը, ինչը, նկատենք ինչ-որ իմաստով անսպասելի պետք է համարել. ալկաշի տպավորություն ժամանակին փոխվարչապետ եղած ՔՊ-ականը չի թողել:

Ի՞նչն է պատճառը, որ Տիկոն որոշել է «խեղդվել» օղու շշում: Նրա խիղճն ինչ-որ բա՞ն է տանջում, չլինի՞ «Սուրմալուի» ողբերգությունն է պատճառը, թե՞ դրան հետևած չստացված ինքնափիառը, որի մասին դեռ շարուակում են խոսել ու դատապարտել:

Բոլոր դեպքերում ինչ-որ մութ բաներ են կատարվում Տիկոյի հոգու խորքում, որից առաջացած ցավը նա, ըստ էության, փորձում է խեղդել օղու բաժակում:

Ա՛յ եթե ժամանակին հեռատես գտնվեր ու չխաբվեր օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, այսօր ո՛չ խիղճը կտանջեր, ո՛չ էլ խայտառակ կլիներ ամբողջ քաղաքում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել