Բաբայան Սյամոյի «Միասնական հայրենիքը» չի միացել խաղաղապահ զորախմբի հրամանատարից ՌԴ դեսպանորդի հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ ստանալուն ուղղված Արցախի ընդդիմության նախաձեռնությանը ու դրա առթիվ հայտարարություն տարածել՝ իբր պարզաբանելով իր այդ քայլի նպատակը: Ըստ այդ հայտարարության՝ քաղաքական լարախաղացությամբ զբաղվելը չի բխում Արցախի և համայն հայության առջև ծառացած մարտահրավերներից, իսկ ռուսական խաղաղապահ զորախմբի հետ ցուցադրական հանդիպում նախաձեռնելու փոխարեն «Արդարություն» խմբակցությունը կարող էր մանրամասն պարզաբանումներ ստանալ իր նախընտրական ցուցակը գլխավորած, ռուսական և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարող ու համաձայնություններ ստորագրող ԱԽ քարտուղարից։

Տվյալ պարագայում էականը ոչ թե Սյամոյի կուսակցության տարածած հայտարարության մեջ տեղ գտած պարզաբանման նրբերանգներն են, որոնք չեն համոզում, այլ ինքնին փաստը, որ, փաստորեն, Սյամոն ձեռնպահ է մնացել Արցախի համար կարևոր այդ նախաձեռնությանը մասնակցելուց:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: «Ինչու»-ի պատասանը հասկանալու համար, նախ պետք է արձանագրել, թե ում շահերն է շոշափում ընդդիմության այդ նախաձեռնությունը: Շոշափում է երեք կողմի շահ՝ հայկական, ռուսական ու ադրբեջանական: Ընդ որում՝ եթե հայկական շահի տեսանկյունից ընդդիմադիրների քայլը միանգամայն դրական է, ապա ասեք նույն ադրբեջանական շահերի տեսանկյունից՝ ոչ այնքան, իսկ քանի որ Սյամոյի հայտարարության մեջ հնչած թեզերը ոչ մի կերպ չեն համոզում, ապա «Միասնական հայրենիքի» նման վարքի բացատրություն կարող է դառնալ երկու հանգամանք՝ կա՛մ Սյամոն, հակառակ իր հանրային կերպարի, բայց համահունչ 44-օրյա պատերազմում դրսևորած վարքագծի, ադրբեջանցիների շահերի լատենտ սպասարկուն է, կա՛մ կարծելով, որ իր այդ քայլով կարող է ռուսների «բոստանը քար գցել» ՝ ռիսկի չի դիմում: Այսինքն՝ բոլոր դեպքերում նրա կուսակցությունը սպասարկում է ոչ թե ֆիզիկապես վտանգված արցախահայերի, այլ օտարների շահերը:

Փողի տակ է մնացել Սյամոն, շատ մեծ փողի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել