Երեկ Լվովում տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահի Զելենսկու, Թուրքիայի նախագահ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հանդիպումը, որից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինի լավագույն ընկեր Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինային և խոստացել է Զելենսկուն պատերազմից հետո վերականգնել Խարկովի մարզը և մարզկենտրոնը՝ բացահայտ ցույց տալով, որ Անկարան սպասում է Մոսկվայի պարտությանը...
Այս ամենը տարածում են ոչ միայն ուկրաինական ԶԼՄ-ները, այլև միջազգային մամուլը...Բայց ռուսական մամուլը, բացի թելեգրամյան մի քանի ալիքներից, այս մասին ոչինչ չեն հրապարակում... Չե՞ն ցանկանում բացահայտել Պուտինի ընկեր Էրդողանի իրական պատկերը և դեմքը... Մոսկվան շարունակելու՞ է ՌԴ ամենամեծ թշնամի թուրքերից կերտել գործընկերոջ ու սպասել, որ Անկարան երես է թեքելու արևմուտքից, որը ԵՐԲԵՔ չի իրականանա... Հետաքրքիր է՝ Պուտինն այս ամենից հետո շարունակում է Էրդողանին ընկեր համարե՞լ...
Հ.Գ. Մինչ Էրդողանն իր սեփական խաղն է առաջ տանում և բացահայտ հակառուսական հայտարարություններով է հանդես գալիս, մերձպուտինյան շրջապատի թրքամետ լոբբիստները և Մոսկվայում բացահայտ գործող Բաքվի և Անկարայի սպասարկուները նորանոր խնդիրներ են ստեղծում Ռուսաստանի համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել