Հետևությունը, որ ֆեյսբուքյան վերջին գրառմամբ Ավինյան Տիկոն առավելապես փորձում էր լուծել փիառային հարցեր, ճիշտ դուրս եկավ. ողբերգության վայրի հենց կենտրոնում, ծխացող ավերակների, ողբի ու կականի ֆոնին Ավինյան Տիկոն բացահայտել է իր ով լինելը: «Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և, այո՛, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»,-լրագրողներին ասել է ժամանակին Նիկոլի տեղակալ աշխատած Տիգրանը՝ ձեռքի հետ էլ հնչեցնելով մարդկանց ականջին դուրեկան գաղափարներ ու մտքեր:

Ավինյան Տիկոն խորհրդատուներ կամ գոնե սրտացավ թիմակիցներ ունի՞: Եթե ունենար, ապա նրան կհուշեին, որ առնվազն անբարոյականություն է այսպիսի իրավիճակում նման ինքնաբացահայտմամբ հանդես գալն ու քաղաքականություն խաղալը: Անկասկած, իր այս քայլով Տիկոն կամա-ակամա ոչնչացնում է իր իմիջը՝ ժամանակից շուտ բացահայտելով, թե ինչ որակի քաղաքապետ է ունենալու քաղաքը, եթե հանկարծ Տիգրանը վերցնի աթոռը:

Մյուս կողմից՝ Տիկոյի իքնախայտառակման այս ակցիան ձեռնտու կարող է լինել նրա շեֆին. Նիկոլին հենց վարկաբեկված, «մոխրագույն մկնիկներ» են պետք, որոնց վրա նա կունենա լրջագույն լծակներ՝ ճիշտ հունով ուղորդելու, չեզոքացնելու այն հնարավոր վտանգները, որոնք կարող են իր համար առաջ գալ՝ ներքին մրցակցության հետևանով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել