Մեկ ու կես տարում Ադրբեջանը մի քանի թունել է կառուցել Արցախում, մի հատ էլ շատ երկարը նախատեսում է կառուցել։ Իսկ մեր Դիլիջանի թունելը լուսավորության ու կահավորվածության առումով ոնց կար միջնադարում, շարունակում է խարխափել էդ խավարում։ Ավելի շատ հանքափորի է նման, քան թունելի` խավար ու պատերի վրայով վազող ջրեր։ Իսկ Հայաստանում հանգստյան գլխավոր ուղղություն հանդիսացող քաղաքի չբարեկարգված ու թափթփված վիճակն ուղղակի աչք է ծակում։ Հանուն արդարության, սա նաեւ մեր փնթիության, հայի փնթի տեսակի հետեւանքն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: