Ղրիմի Սակի ավիաբազայի արբանյակային լուսանկար մը։ Ինձ թվում է՝ ռուսների վերսիան, թե պատահական պայթյուն է եղել, կարելի է հերքված համարել։ «Պատահականի» համար չափից դուրս դիպուկ են ոչնչացվել անգամ կապոնիրներում կայանված ինքնաթիռները։ Առնվազն 4 Սու-24 և 3 Սու-30 ոչնչացված են հենց կապոնիներում։ Եվս 1 Սու-30 ոչնչացված է կապոնիների շարքի վերջում։ Ու ևս մի քանի ինքնաթիռ, ըստ ամենայնի, ոչնչացվել են բաց կայանված, բայց դժվար է հասկանալ, թե ինչ մոդելի ու քանի հատ (ինձ թվում է՝ 4-5 հատ են)։ Ու դեռ փաստ չի, որ չոչնչացված ինքնաթիռները չեն տուժել։ Փաստացի շարքից հանվել է մի ամբողջ էսկադիլիա։
Ու սա առնվազն 200կմ հեռավորությունից և Ղրիմի հագեցված ՀՕՊ պայմաններում։ Ու ավիաբազաներում ավիացիոն տեխնիկայի քողարկումն ու պաշտպանությունը ուղղակի կրիտիկական հարց է դառնում ժամանակակից պատերազմներում։ Ինչպես և ցամաքային զորքերի քողարկումը․ ուղղակի ավիաբազաները չեն կարող տեղափոխվել։