Այս մի քանի տարում այսպես կոչված հավաքական ընդդիմությունը Նիկոլին հեռացնելու գործողությունները կառուցեց բլից-կրիգի քաղաքականության մեջ։ Հիմա որքան էլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ բերենք, թե ինչու չհաջողեցինք` փաստն այն է, որ Նիկոլը դեռ վարչապետի պաշտոնում է և շարունակում է երկիրը մաս-մաս հանձնել թշնամուն, բարոյալքում և հուսահատության անդունդն է գցում ժողովրդին, խորացնում տնտեսական ճգնաժամը։ Քաղե՞լ ենք դասեր մեր սխալներից. Չեմ կարծում, քայլեր արվու՞մ են պայքարը ինստիտուցիենալ ուղով տանելու համար. Դժվար էլ տարվեն, իսկ ի՞նչ անել. Սկզբի համար թարգել ընդդիմադիր այս կամ այն ուժի առաջնորդին հռչակել` միակը, անփոխարինելին, անսխալականը և վերջապես` անքննելին։
Քանի առաջին քայլը չի արվել նշված լիդերների կողմից, քանի նրանց իրենց թիմակիցները գիտակցաբար կամ ոչ արջի ծառայություն են մատուցում` ոչինչ էլ չի ստացվելու։ Նիկոլն էլ հեռացվելու է ադեկվադ ուժերի կողմից, բայց ոչ շուտ, քան նա դրսի որոշ բևեռների և թշնամու ցանկությունները կբավարարի։
Նիկոլը ,անկասկած, հեռանալու է ոչ հեռու ապագայում և իր վաստակած անփառունակ ձևով` հետը տանելով նաև իրականությունից կտրված ընդդիմադիր ուժին կամ ուժերին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.harutyunyan.37/posts/pfbid0hSwJ3r2EX39m17EeVG58QKjwBXSSpxFY4WdmZhhKrn229196PkcDKUswNPst1K57l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել