Նիկոլամետ արտախորհրդարանական ուժերից Եվրոպական կուսակցությունը հորդորել է քաղհասարակությանն ու Հայաստանի քաղաքական կուսակցություններին միանալ իր կողմից կազմակերպված ու մինչև օգոստոսի 11-ը տևելիք ստորագրահավաքին՝ խնդրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան համանախագահներին միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել ղարաբաղյան հակամարտության գոտում՝ ապահովելու համար արցախահայության ազգային ինքնորոշման և բուն կյանքի իրավունքները՝ տարածաշրջանում հաստատելով կայուն և տևական խաղաղություն։ Միաժամանակ կա հորդոր՝ վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Խզմալյան Տիգրանը, որը, ինչպես հայտնի է, Հայաստանում հակառուսականության առաջատար մարտիկներից է՝ միաժամանակ հանդիսանալով Նիկոլի արտախորհդարանական շարասյան մի մասը, փաստորեն, ուղղակիորեն որոշել է «ձեռնոց նետել»՝ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին:

Խզմալյանի նախաձեռնությունը, իհարկե, տարօրինակ չէ՝ նկատի ունենալով թե՛ անձամբ նրա, թե՛ կուսակցության նախապատվությունները, բայց հարցը տվյալ պարագայում այն է, թե արդյոք նախաձեռնությունն անձամբ Խզմալյանի մտահղացմա՞ն արդյունք է, թե՞ նրա ձեռամբ ծածուկ կերպով գործում է Նիկոլը՝ ՌԴ դեմ տակից խաղեր տալով:

Բոլորն են թերևս հիշում Կառավարության նիստում Նիկոլի հնեչցրած ակնարկները խաղաղապահների մանդատի ընդլայման, նրանց առաքելության փաստացի ձախողման և այլնի մասին, ինչին ի պատասխան նախ Պուտինի խոսնակն էր արձագանքել, հետո ստացվել էր Լավրովի պատասխանն այն մասին, որ հայկական կողմից կոնկրետ առաջարկներ չեն հնչել՝ ուղղված ռուսական կողմին:

Խզմալյանն այդ առաջարկնե՞րն է գործնականորեն հնչեցնում, Նիկոլի թողտվությամբ շանտաժ անում: Մեծ է հավանականությունը, որ այս քայլը ռուսական կողմը կարող է ընկալել՝ շանտաժի պես մի բան՝ նկատի ունենալով խնդրո առարկա հարցում ռուսների նրբանկատությունը: Անկախ արևմյան դեսպանատներից եկած արձագանքերից՝ կասկածից վեր է, որ Խզմալյանի քայլը աննկատ չի մնա ռուսների կողմից:

Ռուսները, իհարկե, միամիտ չեն ու շատ լավ կհասկանան, որ Խզմալյանի միջոցով Նիկոլն է տակից բզբզում՝ փորձելով Մոսկվայից պոկել իր համար ցանկալին: Եթե բացառում ենք Նիկոլի մոտ պետական մտածողության գոյությունը (նրա կառավարման 4 տարին է դա փաստում), ապա տակը մնում է աթոռային, գրպանային հարցերը:

Ի՞նչ է ուզում Նիկոլը ռուսներից, եթե ռոսներին տեսնելիս նրանց կոշիկներն է լիզում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել