Այլևս հարյուր տոկոսանոց փաստ է, որ այս իշխանությունները չունեն անգամ 1 տոկոս հնարավրություն ապահովելու Հայաստանի սահմանների և ժողովրդի անվտանգությունը: Վերոգրյալը պարզ էր դեռևս սրանց իշխանության գալու պահից, բայց իշխանությունների հակադիր բևեռում գտնվողները չկարողացան անել իշխանափոխություն ու 18-ի տեսական արհավիրքները այլևս գործնական դժոխք են դարձել:
Թշնամին այսօր գործնականում ունի բոլոր հնարավորությունները Երևանի սրտում ադրբեջանական դրոշը ծածանելու ու, եթե այսպես շարունակվի դա ընդամենը ամիսների/տարիների հարց ա լինելու: Էս թշնամական իշխանության դեմ Ազգային Ազատագրական պայքար սկսելու ժամանակը գնալով սպառվում է, իսկ դա միակ ճանապարհն է, որով հնարավոր կլինի խուսափել Հայաստանը կորցնելուց: Առանց սահմանների, առանց քաղաքական թույլատրելի գծերի ու անձնազոհ պայքար կամ հայրենազրկում, որում մենք հավասարապես կիսելու ենք տեղի ունեցածի պատասխանատցությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samsonyan.narek/posts/pfbid02iZv2UjumnhmAYbctRoik6BtyoXnfk1f8Rojf5KBJ3fTMdNj1cFwLoxtr7kAvBwo7l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել