Սահմանադրությունը չկարդացած Սահմանադրության պահապանը
"Քաղաքացիական պայմանագիր" խմբակցություն կոչվող հանցախմբի կողմից Հանրապետության նախագահի պաշտոնում հայտնված արարածը, ով, համաձայն Սահմանադրության 123-րդ հոդվածի, պարտավոր է հետեւել Սահմանադրության պահպանմանը, մասնակցել է ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները` փաստացի պաշտոնապես ընդունելով վարչապետին ենթակա լինելու իր կարգավիճակը։ Հարկ է նկատել, որ այդ նիստն էլ կազմակերպվել է մեկ այլ անկախ սահմանադրական մարմնի` Կենտրոնական բանկին պատկանող տարածքում` կառավարության գործունեությունը վերահսկելու քաղաքական պատասխանատվություն կրող Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ։ Այդ պաշտոնական հաղորդագրությունը հաստատում է, որ մեր երկրում Սահմանադրական կարգը տապալվել է և բոլոր անկախ սահմանադրական մարմինները դարձել են վարչապետին ենթականեր։ Վարչապետն էլ լինի ով. մի անմիտ, կիսագրագետ, անդաստիարակ պատուհաս, որի խնդիրը Հայաստանի կործանումն է և թշնամու շահերի սպասարկումն է։
Հ.Գ. Վահագն Խաչատուրյանը Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո շարունակում է զբաղեցնել նաև ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը, ինչն արգելված է Սահմանադրությամբ։ Այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատել է ՀՊՏՀ ռեկտորն` իր գրությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid025No9tQkEo4CEvFv4swrKqTmr8Txvw35AzNdUH1UNNDfY6pJUDy6wxy3DLgqJ143ol&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել