Մեկնաբանելով Իլհամի տուզիկ ԱԽՔ Գրիգորյան Արմենի այն «դարակազմիկ» միտքը, թե հարկավոր է հայ-ադրբեջանական հարաբերոթյունները տարանջատել արցախյան հիմնախնդրից՝ ծերունական մարազմի հասած ՔՊ-ական Ասլանյան Հակոբը հայտարարել է, թե արցախյան խնդրի ծամծմվածության պատճառը Հայաստանի՝ 30 տարվա ընթացքում կրած դիվանադիտական պարտությունն է. մենք չենք կարողացել ներկայացնել,որ այդ երկու հարցերը պետք է միմյանցից անջատ դիտարկել: Ըստ ՔՊ-ական ծերունու՝ եթե այն ժամանավանից ևեթ խոսվեր այն մասին, որ արցախյան հարցը ոչ թե տարածքային հարց է, այլ՝ ինքնորոշման, ապա մենք բոլորովին այլ արդյունք կունենայինք: «Հիմա փորձ է արվում իսկապես հարցերը դնել իր տեղը, որ մի բան է հայ-ադրբեջանական հարաբերություններ, մեկ ուրիշ բան է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունք, և այստեղ միջազգային հանրությունն ուրիշ մոտեցում է ցուցաբերում»,-մասնավորապես՝ հայտարարել է Հակոբը՝ որպես առավելություն համարելով այն, որ այս դեպքում Հայաստանը հանդես չի գալիս որպես ագրեսոր:

Ասլանյան Հակոբի բարբաջանքները փաստացի իսկական ագրեսիա են՝ընդդեմ սթափ մարդկային մտքի,քանի որ ոչ միայն խեղաթյուրում են բանակցային ողջ պատմությունը՝ ջուր լցնելով Իլհամի ջրաղացին, այլև՝ այլանդակում իրականությունը: Հարց է առաջանում՝ եթե հիմա Հայաստանը դիվանագիտական հաղթանակներ է գրանցում՝ վայելելով միջազգային հանրության աջակցությունը, ապա ինչո՞վ պետք է բացատրել ոչ անհայտ Միշելի հայտնի դիրքորոշումը՝ արցախյան խնդրի վերաբերյալ, կամ ասենք եվրոպական կառույցների ակնհայտ ադրբեջանամետ կեցվածքը, երբ փաստաթղթերից հանվում է անգամ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, իսկ արցախցիները դիտարկվում են որպես Ադրբեջանի կազմում գտնվող մի շարքային էթնիկ տարր՝ասեն ինչպես թալիները. ինքնորոշման մասին խոսք անգամ չկա: Ո՞րն է այստեղ միջազգային հանրության՝ Նիկոլին տրվող աջակցությունը:

Մյուս կողմից՝ եթե Ասլանյան Հակոբն ու թիմը բացառապես հանդես են գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, ապա ինչո՞ւ էր Նիկոլը նախքան պատերազմը կոկորդ պատռում, թե Արցախը Հայաստան է, և վե՛րջ: Առյուծի կա՞թ էր խմել, թե՞ միտումնավոր էր սադրում պատերազմ՝ հույսը միջազգային հանրության վրա դրած:

Ազնիվ չէ ՔՊ-ականը, ազնիվ չէ… Այս տարիքում սրիկայությունն աններելի բան է՝ չնայած բացառված չէ, որ գործ ունենք ընդամենը պարզ ծերունական թուլամտության հետ: Նկատենք՝ Ասլանյան Հակոբի բարոյական նկարագրի օգտին կլինի հատկապես երկրորդ տարբերակը, քանի որ առաջինն ուղղակի արդարացում չունի:

Ի՞նչ ես տանելու հետդ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել