Համացանցում է հայտնվել Աննայի հալալ ախպոր ամերիկյան թանկարժեք հանգստից մի դրվագ նեկայացնող տեսաձայնագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբյան Հաչը սեփական ընտանիքի գրկում վայելում Սան Դիեգո քաղաքում գտնվող «Hyatt Regency Mission Bay Spa and Marina» հյուրանոցի կողմից մատուցվող ծառայությունները՝ կապուտաչյա լողավազանում ուրախ-զվարդ չոփ-չոփ անելու տեսքով:

Բայց մինչ հրաչները չգիտես ինչ սրտով վայելում են օտար ափերի էկզոտիկ հաճույքները՝ նախանձելի անհոգությամբ ժամանակ առ ժամանակ իրենց հանգստից կադրեր հրապարակելով ու ազգաբնակչությանը ջիջիլ գցելով, այստեղ՝ աշխարհի շքեղությունից ու վայելքներից հեռու Կովկասում Իլհամի արյունոտ բազուկն է կրկին ակտիվանում, ու հարց է ծագում, թե ո՞ր հայն է վերջապես այն կտրելու:

Կտրողները՝ թեկուզ հիպոթետիկ, արձակուրդում են, կյանքն են վայելում՝ փորձելով է՛լ չհիշել իրենց գորշ անցյալն ու ոչ ապահով կյանքի մասին հուշերը խեղդել լողավազանի ջրերում: Սահմանային գերլարված այս իրավիճակում, երբ, ըստ էության, Բաքվի՝ հեռուն գնալու պարագայում կարող է տոտալ տարածաշրջանային պատերամ բորբոքվել, ՔՊ-ականները վայելում են իրենց ամառային հանգիստը՝ Հայաստանի դարդուցավից հեռու՝ չգիտակցելով սեփական բաժին պատասխանատվությունը ստեղծված իրավիճակում:

Մինչդեռ եթե նորմալ երկիր լինեինք, հենց հիմա արդեն ողջ ՔՊ-ն արձակուրդից հետ կբերվեր ու գոնե մի ԱԺ արտահերթ նիստ կգումարեին: Բայց ոչ, կարևորը հանգիստն է, կայֆերն ու ծովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել