Ինչպես հայտնի է, ընդդիմությունը հայտարարել է աշնանը պայքարը նոր թափով շարունակելու, իշխանություններին սեփական օրակարգը պարտադելու մասին, ու չնայած տաբեր ՔՊ-ականներ իրենց խոսքում ծաղրական, հեգնական տոնով են արտահայտվում աշնանը սպասվելիքի մասին, սական բնական է, որ հոգու խորքում ու հենց կուսակցության փակ նիստերում իրենք իրենց խոստովանում են, որ չունենալով իրական ռեսուրս՝ փաստացի կանգնած են տապալման եզրին. եթե ընդդիմությունն իսկապես գնա վճռական քայլերի ու հեղափոխության ճանապարհով, ապա Նիկոլի իշխանությունը շանս չի ունենա:
Որպես հիմնական հարվածային ուժ ընդդիմության ներսում հանդես է գալիս ՀՅԴ-ն՝ փորձելով կոնսոլիդացնել ոչ միան ներքին, այլև ունեցած արտաքին ներուժը, և դրսի ազդեցիկ ՀՅԴ-ականների փորձերը՝ գալու հայրենիք, իշխանությունների կողմից ընկալվում են բացառապես վերոհիշյալ կոնտեքստում. արգելելով մարդկանց մուտքը հայրենիք՝ ՔՊ-ն հույս ունի՝ տապալելու ընդդիմության առաջիկա պայքարն այնպես, որ այն հնարավորինս զերծ լինի համազգային բնույթից, չկրի լայն մասշտաբներ, տեղայնացվի. մի բան է, երբ քո դեմ բողոքում են ասենք մի քանի տասնյակ հազար երևանցիներ, և՝ բոլորովին այլ բան, երբ քեզ բոյկոտում են հարյուր հազարավոր հայաստանցիներ ու սփյուռքահայեր: Այս դեպքում պահպանել որևիցե լեգիտիմություն, ուղղակի անհնար է լինելու, և դա Նիկոլը հարաշալիորեն գիտակցում է:
Հարց է առաջանում, սակայն, թե որքա՞ն արդյունավետ կլինեն իշխանությունների կանխարգելիչ միջոցառումները մի դեպքում, երբ օբյեկտիվորեն ռեսուրս այլևս չունեն: ՀՅԴ-ականների մուտքի արգելքը որքանո՞վ է լուծելու իշխանական ռեսուրսի հարցը՝ նկատի ունենալով այն, որ ՔՊ-ի իրական ներուժի ու պետության առաջ ծառացած մարտահրավերների անհամատեղելիությունն է, որ բերել է այս իրավիճակին, որից ուղղակի անհնար է ելք գտնել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/545
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



