Բյուջետային միջոցների հանդեպ այս կառավարության դրսևորած շվայտ վերաբերմունքը վաղուց էտալոնային է դարձել. ցանկացած օտար երկրի անբարեխիղճ ղեկավարություն, հասկանալու համար, թե ինչպես կարող է հնարավորինս արագ ու անիմաստ մսխել սեփական երկրի փողերը,կարող է գալ ու դասեր առնել ՔՊ-ականներից:

Հայաստանցի ղեկավարները, պարզվում է, որոշել են սեփական դդումները վերև բարձրացնել ավելի ժամանակակից ու, ինչն ամենակարևորն է, անվտանգ վերելակով, որ դդումները չպայթեն: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ավելի քան 21,5 մլն դրամ կամ մոտ 50000 եվրո կհատկացվի՝ փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող ներկայիս վերելակի փոխարեն նորը գնելու համար. վերելակն իբր գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում, ինչը հանգեցնում է դրա հաճախակի խափանումների և վթարների, բացի այդ՝ վերանորոգելը ձեռք չի տալիս, քանզի տնտեսապես ոչ նպատակահարմար է:

Թե իրականում ինչ վիճակում է վերելակը, թերևս հասարակ մահկանացուներիս համար այդպես էլ ցմահ անհայտ կմնա, բայց այստեղ հարցը այլ հարթությունում է. ՔՊ-ականները կյանքը գնահատել գիտեն, իսկ լավ կյանքը՝ առավել ևս: Ակամա հիշում ես Սիմոնյան Ալենի պադավատների հայտնի պատմությունը, երբ չեղած տեղից բյուջեից 200000 դոլար էին դուրս գրել պրակտիկորեն այն նույն պատճառաբանությամբ, ինչ որ հիմա. հինը վերանորոգելը թանկ կարժենա, տնտեսապես ձեռնտու չէ այն դեպքում,երբ հաշվարկները ցույց էին տվել,որ ծայրահեղ դեպքում մի 10000 դոլար էր պետք՝ մեքենան բացարձակ գործարանային վիճակի բերելու համար: Չէ՛, Ալենը պետք է շրջի բացառապես ավտոսալոնից գնված, յուղը վրան 7-րդ դասի BMW-ով, որ մաման չնեղվի:

Հիմա նույն պատմությունն է, բայց այս անգամ արդեն վերելակի հետ կապված:Այդ որքա՞ն պետք է արժենա վերանորոգումը, որ 50000 եվրոյից թանկ նստի: Բայց ո՛չ, տղերքը դդումները պետք է ամենավերջին մոդելի լիֆտով վերև հանեն, որ դդումներն իրենց լավ զգան:

Ա՛յ այսպես են անում, որ երկրի մեկն երկու չի դառնում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել