ՀՀԿ ԵԿ անդամներն այսօր հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության ընդդիմադիր՝ ՀՅԴ, Արդարություն և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի առաջ ծառացած գերակա խնդիրների և դրանց լուծման տարբերակների, նոր ու միասնական ջանքերով ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Կարևորվել է ստեղծված իրավիճակում երիտասարդների՝ էլ ավելի ակտիվ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին։
Քննարկվել են նաև հետագա համագործակցության ընդլայնման ձևաչափերը։
Մենք ուժեղ ենք,երբ միասին ենք, իսկ միասնությունը հաղթանակ է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid06vnEhLbHSrfKgfU7Av9b1saGixAyFVGWm4kN6YPToJp7QT3wbJdw5u3gzvLhbzxwl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել