Թերթերից մեկի հետ զրույցում Նիկոլի սրտի DJ-ը, արձագանքելով թուրքական կողմից հնչող հայտարարություններին՝ «Զանգեզուրի միջանցքի» և այլնի մասին, հայտարարել է. «Կլինի Ադրբեջանի կամ Թուրքիայի որևէ պաշտոնյայի կողմից որևէ հայտարարոթյուն, որը կարող է առնչվել «Զանգեզուրի միջանցքին» կամ մեր երկկողմ հարաբերություններին, ու որը չի հաստատվում հայկական կողմից, խնդրում եմ անտեսել»:

«Երաժիշտ» Էդոյի խնդրանքն իրականում թակարդ է Հայաստանի համար, որի նպատակը ՔՊ-ականների գլուխը խախանդ պահելուց բացի նաև հանրության զգոնությունը թմրեցնելն է, որը կարող է ճակատագրական լինել ճիշտ այնպես, ինչպես Արցախի պարագայում էր: Ակամա հիշում ես Մակունց Լիլիթի՝ պատերազմից առաջ արած այն կատեգորիկ հայտարարությունը, թե պատերազմի դեպքում Թուրքիան չի միջամտի: Ստացվեց տրամագծորեն հակառակը՝ հայտնի արդյունքով: Մյուս կողմից՝ պատերազմի բռնկման մինչև վերջին օրը իշխանամերձ վերլուծաբանները, քարոզչամեքենան, տարբեր ՔՊ-ականներ վստահեցնում էին, որ պատերազմի ռեալ վտանգ իրականում չկա այն դեպքում, երբ, ըստ էության, բարձրագուն ղեկավարությունը տեղյակ էր պատերազմի բռնկման ճշգրիտ օրվա մասին. Ալիևի հայտարարությունները, դիվանագիտական քայլերն ու Ադրբեջանի ընդհանուր պահվածքը գուժում էին պատերազմի մոտալուտ լինելը, բայց էդոներն էլի կոչ էին անում բանի տեղ չդնել այն ամենը, ինչ չի համապատասխանում իրենց ասածին: Թե ինչ ստացանք դրա արդյուքնում, հայտնի է բոլորին:

Հիմա, ըստ էության, կա միևնույն վտանգը, ինչը, ի դեպ, չի թաքցնում թուրք-ադրբեջանական տանդեմը: Հետևաբար՝ պետք է անտեսել ոչ թե թուրքերի, այլ թերևս ՔՊ-ականների հայտարարություններն ու առնվազը հոգեբանորեն պատրաստ լինել ամեն ինչի. Էդոն ընդամենը փորձում է Իրանին համոզել, որ ՔՊ-ն ոչ թե օտարերկրյա գոծակալ է, այլ՝ իրական իշխանություն, որի սիրտը իբր ցավում է սեփական երկրի համար, և որը չի գնա ակնհայտ հայադավ գործողությունների՝ առնվազը հարգելով Իրանի դիրքորշումը:

Այնինչ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել