Անկեղծ դժվարանում եմ մնալ բարեկրթության սահմաններում...
Այսինքն, մեր փողոցների անվտանգությունը պահպանողներից պահանջվում է, որ իրենց IQ-ն պահանջվող 55 միավորի գոնե 30 տոկոս լինի, հա՞:
ԱսԸմա, անցողիկը 55-ից 15-ն է եղել...
Դեգրադացիան հենց այստեղից է սկսվում, երբ իշխանավորներն իրենց կաշին փրկելու համար պատրաստ են պետական շատ կարևոր աշխատանքի վերցնել նույնիսկ այսքան ցածր IQ ունեցող կատարածուներին: ԱՅսինքն, որ թե ՛նույնիսկ՛, այլ դիտավորությամբ:
Քանի որ ցածր IQ ունեցող զինված ու հեշտ կառավարվող, 0 քննադատական մտածողություն ունեցող կատարածուն շատ թանկ ակտիվ է (valuable asset): Դրանց պետք է ամեն գնով հավաքել մի տեղ, նպաստել դրանց ընդհանուր թվի ավելացմանը, ինչի սկիզբը դրված է, դատելով նարնից, թե որքան ողբերգական են ԲՈՒՀ ընդունվել ցանկացողների թվերը...
Հեշտ կառավարվող փոքրիկ բանակ, որն անցնում է համապատասխան պատրաստություն և զինված է /վերջերս մի առիթով օդանավակայանում էի, տեսա պարեկներին, առնվազն 4 տեսակի զենք նկատեցի գոտու վրա ամրացված՝ ատրճանակ, թազեր /էլեկտրաշոկեր/, дубинка ու էլի ինչ-որ բան պատյանի մեջ, չկարողացա հասկանամ, թե ինչ է/:
Համապատասխան background ունենալու շնորհիվ այս փոքրիկ բանակը ջանասիրաբար կկատարի ցանկացած հրահանգ, այդ թվում, եթե լինի նման հրահանգ, առանց աչքը թարթելու, ենթադրում եմ, անհնազանդներին կգնդակահարի հենց փողոցում:
Նիկոլի Հայաստան
Դե, սիրելի ՛մենք քաղաքականությամբ չենք զբաղվում՛, ՛մենք նիկոլի համար չէինք փողոց փակում, այլ մեր երեխաների ապագայի համար՛, ու այլ աղանդների ներկայացուցիչներ, մաղթում եմ ձեզ պայծառ ապագա նիկոլի փոքրիկ բանակի հետ մի երկրում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nathalie.saghiyan/posts/pfbid0SvhabQMPysCNqFyTjPrsGuqW5ovJfc2kfdtr4kzE7sKKRHh6i2EGySTEmFjCewa3l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել