Նիկոլը փող չունի, իսկ ավելի ճիշտ՝ ՔՊ-ն ահավոր աղքատացել է՝ չնայած այն բանին, որ անձամբ ՔՊ-ականների կյանքն ու գործերը շարունակում են փթթել, առատ պտղաբերել, ու սա՝ երկրում անկում ապրող կենսամակարդակի, փախստականների մեծ թվի, աղքատության հաղթարշավի ֆոնին:

Բանից պարզվում՝ հայաստանյան վճարային տերմինալներում, օրինակ՝ «Telcell»-ում, հայտնվել է առանձին բաժին՝ որտեղ մուտք գործելով՝ քաղաքացին, որ սովորաբար «հպարտ» էպիտետն է կրում, կարող է նվիրատվություն կատարել ՔՊ-ին կամ, եթե կուսակցական է, մուծել անդամավճարը:

Իհարկե, դժվար է պատկերացնել, թե այդ ով պետք է լինի, ինչ աստիճանի զոմբիացված մեկը պետք է հայտնվի, որ ձեռքը տանի գրպանն ու նվիրատվություն անի մի ուժի, որը բացարձակապես փողի կարիք չունի. բա Գռզոն է՛լ ո՞ր օրվա համար է, որ Նիկոլը, դռենդուռ ընկած, պետք է հասարակ մահակնացուներից գանձի իր գրպանի ծախսն ու պարոն Վահանի համար մի շիշ արաղ առնի…

Այս նոու-հաուն իրականում երկու խնդիր է լուծելու. նախ՝ կրճատելու է գռզոների ստվերային ու բացահայտ ծախսերը՝ հանուն ՔՊ-ի, երկրորդ, որ ոչ պակաս կարևոր է, յուրատեսակ PR-ի խնդիր է լուծելու՝ համոզելու դյուրահավատ քաղաքացիներին, որ ՔՊ-ն այնքան ազնիվ ու արդար, կոռուպցիան ատող ու արդարությունը սիրող ժուժկալ ուժ է, որ հրաժարվելով «լևի» եկամուտներից՝ մնացել է իր անդամների ու ՀՀ մյուս քաղաքացիների գրպանի հույսին, ու հիմա «ժող ջանի» խղճին է թողնվում հարցը, թե Նիկոլն ինչ պետք է ուտի:

Տնաշեննե՛ր, մի ողջ պետության բյուջե ձեզ չի՞ բավականացնում, կերե՛ք էլի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել